Team Holding-ի՝ առաջին փուլով տեղաբաշխված պարտատոմսերը պաշտոնապես ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։ Ընկերության պարտատոմսերի մեծ պահանջարկի շնորհիվ տեղաբաշխման առաջին փուլը ավարտվել էր նախատեսված ժամանակից ավելի շուտ։Ցուցակումը ընկերության կողմից կապիտալի շուկայի գործիքների կիրառման հաջորդ փուլն է՝ ուղղված ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացմանը եւ երկարաժամկետ աճի ապահովմանը։ Տեղաբաշխումը իրականացվել է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունը եւ դրա իրականացումը միջազգային չափանիշներին համապատասխան։Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը ստորագրեց պարտատոմսերի ցուցակման որոշումը, որի համաձայն՝ փետրվարի 16-ից Team Holding-ի պարտատոմսերը պաշտոնապես շրջանառվում են բորսայում, եւ ներդրողները կարող են մասնակցել դրանց երկրորդային բորսայական առեւտրին։Բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը, որով ազդարարվել է արժեթղթերի շրջանառության մեկնարկը։Բարձր գնահատելով շուկայի հետաքրքրվածությունն ու ներդրողների վստահությունը՝ Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը նշել է․ «Team ընկերությունների խումբը մուտք է գործում զարգացման նոր փուլ՝ ներդրողներին տալով իրենց խնայողություններն արդյունավետ օգտագործելու եւ Հայաստանում զարգացման մեծ պոտենցիալ ունեցող տեխնոլոգիական եւ այլ ոլորտների արդիականացմանը մասնակից դառնալու հնարավորություն։ Այսպիսով, պարտատոմսերը ձեռք բերողները նաեւ իրենց նշանակալի ավանդն են բերում երկրի տնտեսական զարգացմանը»։«Մենք տեսնում ենք, որ բազմաոլորտ խոշոր ընկերությունները պարտատոմսերը դիտարկում են ոչ միայն որպես ֆինանսավորման միջոց, այլ որպես կառավարման, թափանցիկության եւ երկարաժամկետ աճի մշակույթի մաս։ Սա բարձրացնում է ներդրողների վստահությունը եւ ամրապնդում շուկայի ինստիտուցիոնալ հիմքերը։Հայաստանի ֆոնդային բորսայի համար առաջնային է ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր պատասխանատու բիզնես՝ անկախ ոլորտից, կարող է արդյունավետորեն ներգրավել ֆինանսավորում եւ ընդլայնել իր գործունեությունը՝ ձեւավորելով արժեք տնտեսության համար»,- նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։«Team Holding-ի պարտատոմսերի ցուցակումը կարեւոր քայլ է Հայաստանի կապիտալի շուկայի խորացման ուղղությամբ։ Մեզ համար կարեւոր է ոչ միայն թողարկման իրականացումը, այլ նաեւ շուկայի նկատմամբ վստահության ձեւավորումը եւ միջազգային պրակտիկային համահունչ ներդրումային միջավայրի զարգացումը»,- հավելել է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը ։Team Holding-ը բորսայում ցուցակում է դրամային եւ դոլարային պարտատոմսեր՝ համապատասխանաբար 1,400,000,000 ՀՀ դրամ եւ 9,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական ծավալով։ Պարտատոմսերը ընդգրկվել են բորսայի Bbond ցուցակում եւ հասանելի են առեւտրի համար բորսայի անդամ եւ շուկայի մասնակից ընկերությունների միջոցով։ Ցուցակվել են 14,000 եւ 90,000 հատ պարտատոմսեր` համապատասխանաբար՝ 100,000 ՀՀ դրամ եւ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքներով, 12% եւ 9% արժեկտրոնային եկամտաբերությամբ եւ 48 ամիս շրջանառության ժամկետով։Ներգրավված միջոցները Team Holding-ը նախատեսում է ուղղել ռազմավարական զարգացման ծրագրերի իրականացմանը՝ ենթակառուցվածքային նախաձեռնություններին, նորարարական լուծումների ներդրմանը եւ գործող նախագծերի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը։։ Միաժամանակ, ցուցակումը նպաստում է կապիտալի շուկայի խորացմանը՝ խրախուսելով պատասխանատու ընկերությունների մասնակցությունը եւ ձեւավորելով առավել վստահելի ներդրումային միջավայր՝ երկարաժամկետ ֆինանսավորման հասանելիության ընդլայնմամբ՝ հնարավորություն տալով բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գնելու եւ վաճառելու ընկերության պարտատոմսերը։Ներդրողներն հնարավորություն ունեն մասնակցելու Team Holding ընկերության պարտատոմսերի բորսայական առեւտրին` դիմելով եւ շուկայի մասնակից ընկերություններին։ Tweet Դիտում՝ 863