Ամիօ Բանկը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմսեր՝ առաջարկելով կայուն եւ շահավետ ներդրումային հնարավորություն։Թողարկված պարտատոմսերը նախատեսված են ինչպես դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով ներդրումներ իրականացնելու համար՝ ապահովելով կայուն եկամուտ:Տեղաբաշխվող պարտատոմսերի հիմնական պայմաններն են.• ՀՀ դրամով՝ տարեկան 10․25% արժեկտրոնային եկամտաբերությամբ• ԱՄՆ դոլարով՝ 5․5% արժեկտրոնային եկամտաբերությամբ • Եռամսյակային տոկոսների վճարում• Եկամտահարկից ազատված եկամուտ• Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից երաշխավորված պաշտպանություն• Շրջանառության ժամկետը՝ 24 ամիսԴրամային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 3 միլիարդ ՀՀ դրամ, յուրաքանչյուրի անվանական արժեքը՝ 100,000 դրամ, իսկ դոլարային պարտատոմսերի ընդհանուր ծավալը՝ 2 միլիոն ԱՄՆ դոլար, յուրաքանչյուրի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար:Պարտատոմսերի տեղաբաշխումը կավարտվի ապրիլի 17-ին, որից հետո դրանք կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում:Ամիօ բանկի կողմից թողարկված պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել նաեւ առանց բանկ այցելելու՝ AMIO Mobile հավելվածի միջոցով: Ձեռք բերված պարտատոմսերը եւ դրանց ամբողջ նկարագիրը կարտացոլվեն հավելվածում:Պարտատոմսերի հրապարակային առաջարկին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 13.08.2025թ. թիվ 1/269 Ա որոշմամբ) ծանոթանալու համար այցելեք՝ այստեղ: Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 503