Դեկտեմբերի 12-ին Կոնվերս Բանկը սկսել է Գլոբբինգի պարտատոմսերի տեղաբաշխումը: Մինչեւ 2026թ. փետրվարի 12-ը նախատեսվում է տեղաբաշխել ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով պարտատոմսեր հետեւյալ պայմաններով.ՀՀ դրամով պարտատոմսեր.• Ծավալ՝ 1,5 մլրդ ՀՀ դրամ• Արժեկտրոնային եկամտաբերություն՝ 12%• Շրջանառման ժամկետ՝ 36 ամիս• Արժեկտրոնների վճարման պարբերականություն՝ կիսամյակայինԱՄՆ դոլարով պարտատոմսեր.• Ծավալ՝ 2 մլն ԱՄՆ դոլար • Արժեկտրոնային եկամտաբերություն՝ 8,25%• Շրջանառման ժամկետ՝ 36 ամիս• Արժեկտրոնների վճարման պարբերականություն՝ կիսամյակայինՊարտատոմսեր կարող եք ձեռք բերել Converse Mobile հավելվածում կամ Կոնվերս Բանկի մասնաճյուղերում:Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա ցուցակման համար:Պարտատոմսերի Ծրագրային ազդագրին եւ Թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 321