ԱրարատԲանկը վաղաժամ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը

05.08.2024 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#ԱրարատԲանկ #պարտատոմս
ԱրարատԲանկը հունիսի 10-ին մեկնարկել էր պարտատոմսերի հերթական տեղաբաշխման գործընթացը։ Համաձայն պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանների՝ տեղաբաշխման ավարտ էր սահմանվել սեպտեմբերի 10-ը, սակայն տեղաբաշխումն ավարտվել է օգոստոսի 2-ին։

Բանկից հիշեցնում են, որ թողարկվել էր 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 5.75% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ, 48 ամիս շրջանառության ժամկետով 200 հազար հատ պարտատոմս:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման AMX Հայաստանի ֆոնդային բորսայում:

ԱրարատԲանկի 28-րդ թողարկման դոլարային պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի այս հղմամբ։

Նշվում է, որ ԱրարատԲանկը կշարունակի պարտատոմսերի թողարկումը, նոր պարտատոմսերի վերաբերյալ կտեղեկացվի առաջիկայում։
Դիտում՝ 11370

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW