Ամերիաբանկը կտեղաբաշխի Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը
23.06.2023 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Լուսանկարը՝ Ամերիաբանկ





8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն բաժնետոմսի տեղաբաշխումն իրականացնելու է Ամերիաբանկը։ Տեղաբաշխումից հետո Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը կցուցակվեն Հայաստանի արժեթղթերի բորսայում՝ ավելի ամրապնդելով ընկերության տեսանելիությունը եւ վարկանիշը: Բաժնետոմսերի հրապարակային առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը բացման խոսքում նշել է.
«IPO-ն ոչ միայն կուժեղացնի մեր ենթակառուցվածքները եւ ներկայությունը շուկայում, այլեւ հնարավորություն կտա ներդրողներին միանալու մեզ այս հետաքրքիր ճանապարհորդության ընթացքում: Հայաստանի տելեկոմ ոլորտի ապագան այսուհետ ձեւավորելու ենք Team-ի բաժնետերերի հետ միասին»։
Ամերիաբանկի Տնօրինության նախագահ - Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն էլ ասել է, որ սա իրապես հանրային տեղաբաշխում է, քանի որ Team-ի բաժնետեր կարող է դառնալ յուրաքանչյուրը օնլայն եւ ավտոմատացված եղանակով.
«Ամերիաբանկի համար մեծ պատիվ է առանցքային դերակատարում ունենալ Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման գործընթացում, որն իրապես համարում ենք պատմական իրադարձություն հայկական կապիտալի շուկայի համար։ Կարող եմ փաստել, որ ձեւավորվում է ներդրողների բավականին դիվերսիֆիկացված եւ երկար ցանկ, ինչն ակտիվ երկրորդային շուկա ունենալու հիմնական գրավականն է»:
Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը հասանելի են Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest հարթակում, որը ներդրողներին հնարավորություն է տալիս առցանց գնելու բաժնետոմսեր, մշտական հասանելիություն ունենալու ներդրումային պորտֆելին եւ վերջինիս վերաբերյալ ստանալու մանրամասն տեղեկություն։
Ներգրավված միջոցները Team Telecom Armenia-ն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի գործարկմանը եւ միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։ Աշխատելով թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ ընկերությունը նաեւ մեծ ուշադրություն է դարձնելու ժամանակակից թվային գործիքների ու լուծումների ներդրմանը եւ այլ հավակնոտ ծրագրերի իրականացմանը։
Մանրամասները` տեսանյութում:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: