Հայէկոնոմբանկը տեղաբաշխում է դրամային եւ դոլարային պարտատոմսեր

04.05.2022 | 13:29 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայէկոնոմբանկ #պարտատոմսեր
Սույն թվականի մայիսի 4-ից հոկտեմբերի 10-ը Հայէկոնոմբանկը կտեղաբաշխի իր կողմից թողարկված դոլարային եւ դրամային պարտատոմսերի հերթական տրանշերը:

Տեղաբաշխման ենթակա դոլարային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 5,0 մլն ԱՄՆ դոլար, որը ներառում է 50,000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 5.25 տոկոս, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ:

Դրամային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 1,5 մլրդ ՀՀ դրամ, որը ներառում է 150,000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 10.50 տոկոս, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ: Ե՛վ դոլարային, եւ՛ դրամային պարտատոմսերի մարման ամսաթիվն է 04.05.2025թ.:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ եւ ունենալու են շուկա ստեղծող (market maker):

Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից գրանցվել է 2022թ. ապրիլի 15-ին: Ծրագրային ազդագրին եւ թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ www.aeb.am կայքում:

Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական եւ իրավաբանական անձիք՝ դիմելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

Ծրագրային ազդագրի եւ թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել www.aeb.am կայքից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երեւան, Ամիրյան 23/1:

Բանկում հիշեցրել են, որ, «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Մանրամասները ներկայացված են այս հղումով:
Դիտում՝ 115935
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW