Սույն թվականի ապրիլի 21-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունը կթողարկի 2022 թվականի առաջին դոլարային տրանշը՝ հետեւյալ պայմաններով։Թողարկման ընդհանուր ծավալը՝ 5,000,000 ԱՄՆ դոլարՔանակը՝ 200,000 հատԱնվանական արժեքը՝ 25 ԱՄՆ դոլարՇրջանառության ժամկետը՝ 27 ամիսԱրժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 4,75%Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2022 թվականի ապրիլի 21-ից մինչեւ 2022 թվականի հուլիսի 21-ը ներառյալ, եթե պարտատոմսերի տեղաբաշխվող ծավալը չսպառվի մինչեւ նշված ամսաթիվը։ ԱրարատԲանկի պարտատոմսերը կարող եք ձեռք բերել թե՛ ԱրարատԲանկի գլխամասային գրասենյակում, թե՛ բանկի մասնաճյուղերում, իսկ ցուցակումից սկսած պարտատոմսերը շրջանառվելու են երկրորդային շուկայում, մասնավորապես՝ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ առեւտրային հարթակում:ԱրարատԲանկի Ներդրումային վարչության ղեկավար Անահիտ Շաքարյանի խոսքով՝ պարտատոմսը բավականին գրավիչ եւ վստահելի ֆինանսական գործիք է հասարակության շրջանում։ «Ներդնելով պարտատոմսի մեջ՝ ներդրողը ստանում է իրացվելի ակտիվ, որը ցանկացած պահի կարող է վաճառել երկրորդային շուկայում։ Ի դեպ, Հայաստանի տարածքում մինչեւ 2024 թվականը պարտատոմսից ստացված եկամուտը ենթակա չէ հարկման։ Ավելին, ԱրարատԲանկի այն ավանդատուները, որոնք ցանկություն կհայտնեն վաղաժամ մարել ավանդները եւ փոխարենը ձեռք բերել ԱրարատԲանկի 22-րդ թողարկման պարտատոմս, կստանան ավանդի նկատմամբ հաշվեգրված տոկոսներն ամբողջությամբ՝ առանց տոկոսների վերահաշվարկի եւ պահումի։ Կբացվեն նաեւ ԱՄՆ դոլարով եւ(կամ) ՀՀ դրամով բանկային հաշիվներ՝ առանց տարեկան սպասարկման վճարի, ինչպես նաեւ արժեթղթերի (դեպո) հաշիվներ՝ առանց պահպանման վճարի»,- ասել է Անահիտ Շաքարյանը։ Բանկում հիշեցրել են, որ պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։ ԱրարատԲանկի 22-րդ թողարկման պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի այս հղմամբ: Պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սույն թվականաի ապրիլի 8-ին։ Tweet Դիտում՝ 52428