Կոնվերս Բանկը սկսել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը

18.04.2022 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Կոնվերս Բանկ #պարտատոմսեր #տեղաբաշխում
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է 2 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր:

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը համապատասխանաբար 10% եւ 4% է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

Թողարկման եւ տեղաբաշխման մանրամասներին, Ծրագրային ազդագրի եւ Թողարկման վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղումով:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:

Պարտատոմսերում ներդրումներն, ի տարբերություն ավանդի, ազատված են հարկերից: Պարտատոմսերը հնարավոր է վաճառել երկրորդային շուկայում՝ մինչեւ դրանց մարման ժամկետը։Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Նշվում է, որ օրերս բանկն ամբողջությամբ մարել է AMCOVSB28ER6 տարբերակիչ ծածկագրով ՀՀ դրամով եւ AMCOVSB29ER4 տարբերակիչ ծածկագրով ԱՄՆ դոլարով պարտատոմսերը: Ընդհանուր առմամբ, մարվել է 1 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմս, արժեկտրոնի վճարման չափը կազմել է 178,5 մլն դրամ:

«Կոնվերս Բանկը թողարկված պարտատոմսերի քանակով եւ ծավալով շուկայի առաջատարներից է: Այս պահի դրությամբ, ՀՀ Ֆոնդային բորսայում գնանշվում է Բանկի՝ 4 մլրդ ՀՀ դրամ եւ 15 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմս»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 37318
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW