Յունիբանկը թողարկել է 5,25% տարեկան եկամտաբերությամբ դոլարային արժեկտրոնային նոր պարտատոմսեր: Բանկում նշել են, որ արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ: Տեղաբաշխման ժամկետը սահմանված է մինչեւ 15.12.2019-ը: Սա Յունիբանկի կողմից պարտատոմսերի 10-րդ թողարկումն է: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 դոլար, գնման նվազագույնը ծավալը՝ 1 000 դոլար: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս: Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել Յունիբանկի գլխամասային գրասենյակում կամ 51 մասնաճյուղերից ցանկացածում: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: Tweet Դիտում՝ 5563