ՖԻՆՔԱ-ն տեղաբաշխել է պարտատոմսերի չորրորդ տրանշը

26.02.2019 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#ՖԻՆՔԱ #Անուշ Պետրոսյան #պարտատոմս
ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ն հայտարարել է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի չորրորդ թողարկման եւ Հայաստանի ֆոնդային բորսայի հարթակում տեղաբաշխման մասին:

Այս մասին տեղեկացրել է ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ի ֆինանսական տնօրեն Անուշ Պետրոսյանը:

Չորրորդ թողարկմամբ տեղաբաշխվել է 80 հազ. հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ $2 000 000 ընդհանուր ծավալով, մեկ պարտատոմսը՝ $25 անվանական արժեքով, 6% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով (կուպոնի վճարումները՝ կիսամյակային պարբերականությամբ) եւ 36 ամիս շրջանառության ժամկետով:

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացրել է Արարատբանկը, որը հետագայում հանդիսանալու է նաեւ պարտատոմսերի մարքեթ մեյքերը:

Պարտատոմսերի թողարկման ազդագիրը եւ վերջնական պայմանները հրապարակված են ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ի եւ Արարատբանկի կայքերում:
Դիտում՝ 2879

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW