Յունիբանկի դրամային պարտատոմսերը ցուցակվել են «ՆԱՍԴԱՔ Արմենիա»-ում

27.03.2018 | 11:24 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Յունիբանկ #ՆԱՍԴԱՔ #պարտատոմս
Մարտի 20-ին Յունիբանկի 250 մլն դրամ ընդհանուր անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել եւ ընդգրկվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում:

Բանկում նշել են, որ պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն UNIBB5 բորսայական հապավմամբ:

Յունիբանկի այս թողարկման դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 10%, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Ընդհանուր առմամբ, Յունիբանկն իրականացրել եւ ամբողջովին տեղաբաշխել է պարտատոմսերի 4 թողարկում:

Բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են «Ավանդների հատուցումըերաշխավորող հիմնադրամի» կողմից:
Դիտում՝ 3033

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW