Հայէկոնոմբանկի պարտատոմսերը կշրջանառվեն «ՆԱՍԴԱՔ Արմենիա»-ում

18.01.2018 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայէկոնոմբանկ #պարտատոմս #ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ
Հունվարի 16-ին «Հայաստանի Էկոնոմիկայի Զարգացման Բանկ» ԲԲԸ-ի $2 000 000 ընդհանուր անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը (HEZBB3) ցուցակվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում:

Բանկում նշել են, որ պարտատոմսերն ընդգրկվել են երկրորդային Bbond ցուցակում, իսկ բանկի 100 000 000 դրամ ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսերի մեկ այլ թողարկում (HEZBB2) թույլատրվել է առեւտրի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի պարտատոմսերի Cbond ազատ շուկայում:

Ընկերության HEZBB3 հապավմամբ պարտատոմսերը (ISIN - AMHEZBB23ER4) ներառում են 20 000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս՝ $100 անվանական արժեքով, արժեկտրոնի 5,75% տոկոսադրույքով եւ 27 ամիս շրջանառության ժամկետով, իսկ HEZBB2 հապավմամբ պարտատոմսերը (ISIN - AMHEZBB22ER6)՝10 000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս՝  10 000 դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 12% տոկոսադրույքով եւ 27 ամիս շրջանառության ժամկետով:

Պարտատոմսերը թույլատրվել են նաեւ հասցեական եւ ՌԵՊՈ գործարքների կնքմանը:

Պարտատոմսերի շուկա ստեղծող (մարքեթ մեյքեր) է հանդիսանալու «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ն, որն ապահովելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում պարտատոմսերի երկկողմանի գնանշումները:
Դիտում՝ 4078

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW