«Ֆինքա» ՈՒՎԿ-ն պարտատոմսեր է թողարկել

22.02.2017 | 09:25 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

«Ֆինքա» ՈՒՎԿ-ն այսօր հայտարարել է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի անդրանիկ թողարկման եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի հարթակում տեղաբաշխման մասին:

Ինչպես տեղեկացրել է ընկերության ֆինանսական տնօրեն Անուշ Պետրոսյանը, պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում գոյացած միջոցներն ուղղվելու են Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսների ֆինանսավորմանը:

«Միկրոֆինանսավորման միջոցով ՓՄՁ-ներին աջակցելու ծրագրի շրջանակում «Ֆինքա»-ն շարունակում է պայքարել աղքատության դեմ եւ կայուն զարգացում ապահովել Հայաստանի ցածր եկամուտ ունեցող ձեռնարկատերերի համար: Սա ընկերության առաջին թողարկումն է, եւ մենք ակնկալում ենք ներդրողների ակտիվ մասնակցություն ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց կողմից»,- ասել է Անուշ Պետրոսյանը` նշելով, որ պարտատոմսերը հնարավորություն կտան ներդրողներին ստանալ գրավիչ եկամուտ`քիչ ռիսկային գործոնով:

«Ֆինքա»-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանն էլ նշել է, որ պարտատոմսերի թողարկումն այլընտրանքային ֆինանսավորման աղբյուր է եւ պարտավորությունների դիվերսիֆիկացման հնարավորություն:

Առաջին տրանշով նախատեսվում է տեղաբաշխել 160 հազ. հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս` $4 մլն ընդհանուր ծավալով. մեկ պարտատոմսը՝ $25 անվանական արժեքով, 7,5% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով եւ 24 ամիս շրջանառության ժամկետով: Կուպոնի վճարումները նախատեսվում են կիսամյակային պարբերականությամբ:

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնելու է Արարատբանկը, որը հետագայում լինելու է նաեւ պարտատոմսերի շուկա ստեղծողը:

Պարտատոմսերի թողարկման ազդագիրը հրապարակված է «Ֆինքա» ՈՒՎԿ-ի եւ Արարատբանկի պաշտոնական կայքերում:

Դիտում՝ 9186
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW