Յունիբանկը հայտ է ներկայացրել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ին` իր թողարկած անվանական սովորական բաժնետոմսերը երկրորդային (B) հարթակում ցուցակելու համար: Յունիբանկում նշել են, որ գործընթացը հնարավորություն կտա սկսել բանկի բաժնետոմսերի շրջանառությունը բորսայում:«Հատկանշական է, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որը բորսայում նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում եւ նախատեսում է ցուցակել դրանք B հարթակում: Այս հարթակում ցուցակվելու համար ընկերությունը պետք է բավարարի մի շարք պահանջների, այդ թվում`բաժնետոմսերի ազատ շրջանառվող մասը պետք է կազմի նվազագույնը 10%»,- ասված է հաղորդագրությունում:Բանկը հիշեցրել է, որ IPO-ի արդյունքում կնքվել էր 186 գործարք, որի ընթացքում ընդհանուր առմամբ տեղաբաշխվել էր 2 454 668 330 ՀՀ դրամի 10 672 471 հատ հասարակ անվանական բաժնետոմս: 2015թ. դեկտեմբերին Moody's Investors Service միջազգային գործակալությունը հաստատել էր Յունիբանկի վարկանիշը՝ կանխատեսումը թողնելով անփոփոխ`«կայուն»: Tweet Դիտում՝ 4570