Կորպորատիվ կառավարման սկզբունքների հանրայնացման եւ դրա տված առավելությունների շնորհիվ բիզնեսն ավելի կենսունակ դարձնելու նպատակով արդեն չորրորդ տարին անընդմեջ Հայաստանում անցկացրեց Կորպորատիվ կառավարման տարեկան միջազգային համաժողովը: Այն այս տարի տեղի ունեցավ մայիսի 17-ին՝ Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի եւ ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի եւ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի համագործակցությամբ:Այս տարվա շեշտադրումը«Համաժողովն այս տարի մեկ այլ տրամաբանությամբ կազմակերպեցինք, եթե նախորդ տարիներին շեշտը դնում էինք միայն Հայաստանի կորպորատիվ կառավարման վիճակը ներկայացնելու, խնդիրների մասին խոսելու, համատեղ լուծումներ փնտրելու վրա, այս անգամ փորձեցինք մեր հանրությանը հաղորդակից դարձնել զարգացած եւ համադրելի փուլում գտնվող երկրների փորձի հետ»,- Banks.am-ի հետ զրույցում ասել է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը՝ նշելով, որ համաժողովին մասնակից Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի գործընկերները եւս կիսվել են իրենց փորձով: Նրա խոսքով՝ համաժողովում զգալի ներդրում են ունեցել նաեւ CLDP-ից, IFC-ից, CIPE-ից, ecoDa-ից, INSEAD-ից հրավիրված միջազգային հայտնի փորձագետները, տեղական եւ արտասահմանյան ընկերությունների խորհրդի անդամները: Նարինե Մելիքյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Համաժողովի նստաշրջաններում ներկայացվում է միջազգային փորձը, որից հետո անցում ենք Հայաստանի իրողություններին: Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ Հայաստանն ունի գրեթե նույն խնդիրներն ու մարտահրավերները, բիզնեսին իրազեկելու նույն թեմաները, որոնք հիմնականում հանգում են բնապահպանական, սոցիալական, պատշաճ կառավարման հարցերին: Այսօր սրանք թրենդային են, ինչը մտահոգում է այն առումով, որ ընկերությունները ոչ թե փորձում են իրենց կառավարման համակարգի մասին հոգ տանելով փոխել կորպորատիվ մշակույթը կամ բիզնես մտածելակերպը, այլ նորաձեւության հետեւից ընկնելով՝ շեշտադրում են այդ եռմիասնությունից հանրային ավելի դյուրին ընկալում ունեցող առանձին խնդիրներ: Մեր մոտեցումն է պատշաճ կառավարման սկզբունքների որդեգրմամբ կառավարելի դարձնել նաեւ բնապահպանական եւ սոցիալական ռիսկերն ու հնարավորությունները»,- ասել է Նարինե Մելիքյանը: Լուսանկարը՝ Կորպորատիվ Կառավարման Կենտրոն Կենտրոնի տնօրենի խոսքով՝ մեծ մարտահրավեր է Հայաստանում տարեկան պարբերականությամբ համաժողով հրավիրելը, քանի որ կորպորատիվ կառավարման միջավայրում իրադարձություններն այդքան էլ շատ չեն. «Փորձում ենք որսալ գործարար համայնքի կենսունակության ապահովման տեսանկյունից առավել էական խնդիրները եւ ներկայացնել ոչ միայն փորձագիտական մեր տեսակետը, այլեւ՝ համաշխարհային զարգացումներն ու միտումները: Այս տարվա համաժողովի առանցքային թեմաներն են գործարար բարեվարքությունն ու կորպորատիվ էթիկան, կորպորատիվ հարաբերություններում բազմազանության ու ներառականության սկզբունքների խթանումը եւ դրանց առավելությունները, մշակութային փոփոխություններն առաջնորդելու տնօրենների խորհրդի դերը: Համաժողովի նկատմամբ բիզնես համայնքի հետաքրքրությունը տարեցտարի աճում է, ամեն տարի նոր կազմակերպություններ են մասնակցում համաժողովին, նոր բանախոսներ ենք հյուրընկալում, աճում է մեր Կենտրոնի ու նրա նախաձեռնությունների, հատկապես Բիզնեսի բարեվարքության ակումբի նկատմամբ հետաքրքրությունը, հետեւաբար ընդլայնվում է նաեւ մեր շահակիցների բանակը»:Մեկ տարվա ընթացքում բացահայտված խնդիրների վերհանումը«Մեծ ցանկություն եւ պահանջ կա կորպորատիվ կառավարման սկզբունքների հանրայնացման: Մեր Կենտրոնն իր գործունեության ողջ ընթացքում զբաղվում է այս հարցով: Այսպես, Կենտրոնը այս տարի թարգմանել է եւ առանձին աշխատաժողովում ներկայացրել է G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման 2023 թվականին վերանայված սկզբունքները: Ի դեպ, սկզբունքների` երկու պաշտոնական լեզվի (անգլերեն, ֆրանսերեն) հրապարակումից հետո առաջին ոչ պաշտոնական լեզուն հայերենն էր: Ընդհանուր առմամբ, խնդիրները, որոնց հետ մենք ենք առնչվել եւ որոնք վերհանել են Բիզնեսի բարեվարքության ակումբի մասնակիցները, որոշակի ժամանակահատվածում կարիք է առաջանում դրանց հանրայնացման: Համաժողովը հենց այդ նպատակն է հետապնդում՝ մեկ տարվա ընթացքում բացահայտված կորպորատիվ կառավարման առավել էական խնդիրները ներկայացնել լայն հանրությանը, այդ թվում`գործարար համայնքին»,- նշել է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրենը: Լուսանկարը՝ Կորպորատիվ Կառավարման Կենտրոն Եվրո-Ասիական Ֆոնդային Բորսաների Միության գլխավոր քարտուղար համաժողովի մոդերատոր Կոնստանտին Սարոյանի դիտարկմամբ` կոլեգիալ կառավարման խնդիրներն առկա են շատ երկրներում, իհարկե՝ նաեւ Հայաստանում: «Շատ ընկերություններում, պետական հաստատություններում պետք է սովորենք կոլեգիալ կառավարում: Խորհրդային միության փլուզումից հետո մեզ մոտ ձեւավորվեցին շուկայական հարաբերություններ, շուկայական նոր սկզբունքներ եւ դրանցով սկսեցինք կառավարել ընկերությունները: 90-ականներին ինչ-որ ձեւով հարստացած մարդիկ հիմնեցին ձեռնարկություններ եւ սկսեցին կառավարել դրանք: Սակայն այդ փուլն անցել է, մենք հիմա մտել ենք ավելի քաղաքակիրթ գործունեության փուլ, որտեղ անհրաժեշտ է կայուն կառավարում՝ երկարաժամկետ կտրվածքով: Մեզ պետք է ընկերություններում եւ պետական հատվածի հաստատություններում ձեւավորել պատշաճ կառավարման սկզբունքներ: Կառավարումը պետք է իրականացվի կոլեգիալ, հակակշիռների հիման վրա, երբ որոշումները միանձնյա չեն ընդունում, քանի որ այդպիսի որոշումները երկարաժամկետ կտրվածքով բերում են խնդիրների»,- նշել է Կոնստանտին Սարոյանը: Կոնստանտին Սարոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Նրա խոսքով՝ համաժողովի նպատակն է կենտրոնանալ այս խնդիրների եւ դրանց լուծումների վրա, որոնց միջոցով կարելի է հասնել կայուն զարգացման՝ ինչպես մասնավոր ընկերություններում, այնպես էլ՝ ընդհանուր տնտեսությունում:«Մեր նորաստեղծ, զարգացող շուկայական տնտեսությունում շատ հաճախ ցանկացած ընկերության կամ ոլորտի զարգացում դիտարկում ենք միանձնյա կառավարման տեսանկյունից: Այսինքն՝ միշտ պետք է ինչ-որ մեկը, որը կասի ինչ անել: Օրինակ, եթե վերցնենք մեծ խոշոր ընկերությունները, դրանք բոլորը նույնացվում են մեկ անձի հետ: Երբ հակաճգնաժամային կառավարում է կամ զարգացման այն փուլն է, երբ նոր է ստեղծվել ընկերությունը, միգուցե դա ընդունելի է, բայց երբ հասնում է մեկ այլ փուլի, որտեղ պետք է երկարաժամկետ կայուն զարգացում ապահովել, այնտեղ պետք է կոլեգիալ կառավարում: Լուսանկարը՝ Մեդիամաքս Պետք է պլանավորել՝ ի՞նչ է լինելու քեզանից հետո: Մենք պետք է գործարար համայնքին հասցնենք այն գաղափարը, որ մտածեն կորպորատիվ, կոլեգիալ կառավարման մասին: Ամենամեծ խնդիրը մեզ մոտ հիմա այն է, որ մտածում են սրա մասին, բայց վախենում են կամ չգիտեն ինչպես դա իրականացնել»,- նշել է Կոնստանտին Սարոյանը:Բիզնես էթիկայի սկզբունքների ներդրումըՄիջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) Հայաստանի գրասենյակի ղեկավար Լուիզա Այվազյանը նշել է, որ իրենց կազմակերպության գլխավոր նպատակն է աջակցել ժողովրդավարությանը եւ ամրապնդել մասնավոր հատվածը:«Արդեն երկար տարիներ է, ինչ աշխատում ենք Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի հետ տարբեր ուղղություններով: Տարիներ առաջ մեր օժանդակությամբ Կենտրոնը հիմնեց Բիզնեսի բարեվարքության ակումբը՝ որին այս պահին արդեն 30-ից ավել կազմակերպություն է անդամակցում։ Սա Հայաստանում գործարար համայնքի առաջին հավաքական նախաձեռնությունն է, որի նպատակն է խթանել հայ գործարարների միասնական գործողությունները կորպորատիվ կառավարմանն առնչվող խնդիրների շուրջ: Ակումբի անդամներն այստեղ ստանում են մասնագիտական աջակցություն բարելավելու սեփական կառավարման համակարգը, ներդնելու հակակոռուպցիոն համապատասխանության եւ բարեվարքության սկզբունքները»: Լուիզա Այվազյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ինչ վերաբերում է այս առումով նախորդ տարվա համեմատ տեղի ունեցած փոփոխություններին՝ Լուիզա Այվազյանը նշել է. «ՀՀ արդարադատության նախարարության ընդունած Հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրանից բխող 2023-2026թթ. գործողությունների ծրագիրը, որտեղ հատուկ տեղ ունի մասնավոր եւ գործարար հատվածում լիարժեք կորպորատիվ կառավարման համապատասխանության ժամանակակից լուծումների ներդրումը եւ երկրում բիզնեսի համար թափանցիկ խաղի կանոնների սահմանումը։ Նախատեսվող գործողությունների շարքից է նաեւ Հայաստանում կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունումը»:Արփի Ջիլավյան Tweet Դիտում՝ 2245