She’s Next Empowered by Visa համաշխարհային առաքելությունը` ուղղված կանանց ձեռներեցության զարգացմանը Հայաստանում

02.04.2024 | 15:12 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեի հարցազրույցը Banks.am-ին

- Տիկին Կիգուրաձե, Դուք ներկայացնում եք թվային վճարումների համաշխարհային առաջատարին՝ Visa-ին, որպես տարածաշրջանային մենեջեր Կովկասում: Համագործակցելով տարբեր ֆինանսական հաստատությունների հետ՝ Դուք Հայաստանում ներդրել եք բազմաթիվ նորարարական վճարային տեխնոլոգիաներ: Ձեր ջանքերը զգալիորեն զարգացրել են թվային վճարումները մեր երկրում: Վերջերս տեղեկացանք, որ Visa-ն Հայաստանում մեկնարկել է կին ձեռներեցների հզորացման գլոբալ արշավը եւ հատուկ միջոցառում է կազմակերպել այդ նպատակով: Խնդրում ենք, պատմեք այդ մասին:

- Visa-ն Հայաստանում գործում է ավելի քան 20 տարի՝ առաջ մղելով վճարումների նորարարության եւ թվային փոխակերպման գործընթացը։ Մենք գործակցում ենք Հայաստանի ֆինանսական հաստատությունների, կառավարության եւ Կենտրոնական բանկի հետ՝ ճանապարհ հարթելով երկրի անկանխիկ ապագայի համար։ Բայց Visa-ի գործունեությունն ավելին է, քան պարզապես վճարային տեխնոլոգիաների ներդրումը: Բոլոր շուկաներում, այդ թվում՝ Հայաստանում, մենք օգտագործում ենք մեր հսկայական ռեսուրսները՝ առաջ մղելու մեր առաքելությունը, այն է՝ հզորացնել դեռեւս թերսպասարկված շուկան եւ խթանել ֆինանսական ներգրավվածությունը:



Մեր ռազմավարական նպատակներից է աջակցել կանանց, որոնք ֆինանսավորում են, կառավարում եւ զարգացնում են փոքր բիզնեսները: Համաշխարհային She’s Next նախաձեռնության միջոցով, որն այս տարի մեկնարկել ենք նաեւ Հայաստանում, կին ձեռներեցներին տրամադրում ենք հմտություններ, դասընթացներ, ֆինանսավորման հնարավորություններ եւ ոգեշնչում ենք սկսել կամ ընդլայնել իրենց ձեռնարկությունները:



Կարծում եմ, որ քարոզարշավի մեկնարկը լուրջ փոփոխություն կլինի հայ կին առաջնորդների համար։ Մեկնարկը ազդարարելու համար Հայաստանում կազմակերպեցինք կանանց ձեռներեցությանը նվիրված պանելային քննարկում մեր ռազմավարական գործընկերներից մեկի՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ միասին, որը կիսում է ՓՄՁ-ներին եւ կին ձեռներեցներին աջակցելու Visa-ի հանձնառությունը: Այս միջոցառումը կազմակերպելիս մենք ձգտել ենք համապարփակ քննարկում սկսել կանանց տնտեսական առաջընթացի վերաբերյալ, հանրության ուշադրությունը հրավիրել թեմայի վրա, նպաստել կին ձեռներեցների միջեւ կապերի հաստատմանը եւ կիսվել փորձով, գործիքներով եւ ռեսուրսներով, որոնք կօգնեն Հայաստանում հզորացնել ավելի մեծ թվով կանանց։

-Ի՞նչ հնարավորություններ են առաջարկվում կին ձեռներեցներին She’s Next-ի շրջանակներում կովկասյան տարածաշրջանում:

- Visa-ում մենք ջանքերն ուղղում ենք փոքր բիզնեսի հզորացմանը, քանի որ այն հանդիսանում է տեղական տնտեսության ողնաշարը, ստեղծում է աշխատատեղեր եւ նպաստում է ազգային ՀՆԱ-ի ձեւավորմանը: Միեւնույն ժամանակ, մենք հավատում ենք գենդերային ներառման կարեւորությանը, քանի որ կանանց հավասար մասնակցությունը հասարակության եւ տնտեսության մեջ երաշխավորում է կենսական խնդիրների հավասարակշռված եւ ռացիոնալ կառավարումը։

Համատեղելով մեր երկու հրամայականները՝ զարգացնել ՓՄՁ-ները եւ խթանել կանանց մասնակցությունը տնտեսության մեջ, She’s Next Empowered by Visa նախաձեռնությունը մեկնարկել է ԱՄՆ-ում 2019 թվականին: Այնուհետեւ այն ընդլայնվել է տարբեր երկրներում՝ օգնելով տասնյակ հազարավոր փոքր բիզնեսի կին սեփականատերերին գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերել, ներգրավել ներդրումներ, ոգեշնչվել եւ հաղթահարել ներքին խոչընդոտներն ու վախերը:

She’s Next արշավն արդեն տարածվել է մեր CISSEE տարածաշրջանային կլաստերի մի քանի երկրներում՝ Վրաստան, Ուկրաինա, Կենտրոնական Ասիա, Սերբիա, Մոլդովա եւ այլն, ու ես ուրախ եմ, որ այս տարի Հայաստանը միանում է այս ցանկին:

Վստահ եմ, որ արշավը կօգնի հայ գործարար կանանց նոր բարձունքների հասնել։ Հարեւան Վրաստանում, որտեղ նախաձեռնությունն ակտիվ է 2020 թվականից, այն տպավորիչ արդյունքներ է գրանցել։ Այս պահի դրությամբ նախաձեռնությունն այնտեղ չորս ալիք է ունեցել։ Վերջին, չորրորդ ալիքի շրջանակում անցկացրեցինք բիզնես գաղափարների մրցույթ, որը ավելի քան 1000 հայտ հավաքեց, իսկ երեք հաղթողները դրամական մրցանակներ ստացան եւ մասնակցություն մենտորական դասընթացների՝ իրենց բիզնեսի հաջող մեկնարկի համար: Այս տարիների ընթացքում Վրաստանում կին ձեռներեցների համար նախատեսված She’s Next ցանցին միացել է ավելի քան 2000 անդամ:

Մենք մշտապես ձգտում ենք բարելավել այն, ինչ անում ենք, որպեսզի ձեռներեց կանանց ավելի շատ ռեսուրսներ տրամադրենք հաջողության հասնելու համար: 2022թ.-ին մենք համագործակցեցինք «Emerging Europe» վերլուծական կենտրոնի հետ՝ Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում կանանց առաջնորդության եւ ձեռներեցության վերաբերյալ հետազոտություններ անցկացնելու համար, որպեսզի հասկանանք, թե ինչ մարտահրավերների են բախվում կանայք եւ օգնենք նրանց հոգալ իրենց կարիքները։

Հետազոտության արդյունքների հիման վրա 2023թ.-ին մենք «Emerging Europe»-ի հետ համատեղ մշակեցինք նոր թվային պրոդուկտ CISSEE տարածաշրջանի կին ձեռներեցների համար՝ She’s Next թվային հարթակը, որը կապում է տարբեր երկրների գործարար կանանց եւ նպաստում փորձի փոխանակմանը եւ միջազգային բիզնեսի ընդլայնմանը: Հարթակն առաջարկում է տարբեր կրթական հնարավորություններ, այդ թվում՝ անհատական մենտորության դասընթացներ, որոնք անձամբ եմ անցկացրել՝ կին ձեռներեցներին մասնագիտական խորհուրդներ տալով եւ օգնելով նրանց բացահայտել իրենց ներուժն ու գտնել նոր գործարար հեռանկարներ:

- Դուք նշեցիք Հայաստանում կին ձեռներեցների վերաբերյալ անցկացրած հետազոտության մասին՝ նրանց կարիքներն ու փորձը ավելի լավ հասկանալու համար: Որո՞նք են այդ հետազոտության հիմնական բացահայտումները:

- «Emerging Europe»-ի հետ համատեղ իրականացված հետազոտությունը ցույց տվեց, որ հայ կին ձեռներեցները հիմնականում գործում են ինքնուրույն եւ հակված են գիտելիքներ ձեռք բերել լրացուցիչ ֆինանսավորում ստանալու հարցում:

Բիզնես սկսելիս հայ կանայք հիմնականում առաջնորդվում են ֆինանսական եւ մասնագիտական անկախության ձգտումով, հարցվածների 58%-ը նշել է ավելի շատ վաստակելու ցանկությունը որպես մոտիվացիայի հիմնական աղբյուր: Կանանց պատկանող բիզնեսները Հայաստանում պայքարում են ֆինանսավորում հայթայթելու եւ մրցակցության մեջ գոյատեւելու համար: Հարցվածներն ասել են, որ բիզնես հիմնելու եւ վարելու ամենամեծ մարտահրավերը ներդրումներ ստանալն է, բարձր մրցակցությունը եւ թիմերի ստեղծումը: Հարցվածները որպես կարեւոր հմտություններ նշել են թվային մարքեթինգը, սոցիալական ցանցերի կառավարումը, էլեկտրոնային առեւտուրը, առցանց աշխատանքը եւ ռազմավարական կառավարումը։

Այս ուսումնասիրության արդյունքները հիմք կհանդիսանան Հայաստանում կանանց ձեռներեցությանն աջակցող Visa-ի հետագա գործունեության պլանավորման համար՝ օգնելով մեզ հասկանալ տեղական լսարանի կարիքներն ու մարտահրավերները:

- Ի՞նչ է իրենից ներկայացնում թվային հարթակը եւ ինչպե՞ս է այն օգնում ձեռներեցներին կապ հաստատել միմյանց հետ:

- «Emerging Europe»-ի հետ կանանց ձեռներեցության վերաբերյալ մեր հետազոտությունն իրականացնելիս մենք մի հետաքրքիր հանգամանք նկատեցինք․ տարածաշրջանի կին ձեռներեցների 85%-ը պատրաստ է լինել միջազգային հանրության մաս, որտեղ նրանք կարող են կիսվել իրենց փորձով այլ կին առաջնորդների հետ: Ահա թե ինչու 2023 թվականին ստեղծեցինք She’s Next թվային համայնքային հարթակը կին ձեռներեցների համար՝ համագործակցելով «Emerging Europe»-ի հետ՝ օգնելու նրանց ցանցի մաս դառնալ, կիսվել փորձով եւ ընդլայնել իրենց բիզնեսը տարածաշրջանում: Հարթակը բաց է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ձեռներեցությամբ՝ սկսած նրանցից, ովքեր ունեն բիզնես գաղափար, բայց դեռ չունեն բիզնես, մինչեւ ստարտափերի սեփականատերեր եւ կանայք, ովքեր լավ կայացած բիզնես են ղեկավարում:



She’s Next թվային համայնքային հարթակը բաղկացած է երկու մասից: Նախ, կա She’s Next Empowered by Visa կայքը, որտեղ օգտակար բովանդակություն կա կին ձեռներեցների համար (հիմնականում անգլերենով): Այստեղ օգտատերերը կարող են գտնել ձեռնարկատիրական հաջողության պատմություններ, ոգեշնչող տեսանյութեր, կրթական վեբինարներ, վերլուծական հոդվածներ, հարցազրույցներ, բիզնես խորհուրդներ եւ այլն։

Թվային համայնքի հարթակը հասանելի է միայն գրանցված օգտատերերին: Դա պրոֆեսիոնալ սոցիալական ցանց է, որն ունի լրահոս, շահագրգիռ խմբեր, տեղադրելու եւ հաղորդագրություններ ուղարկելու գործիքներ, եւ թույլ է տալիս կին առաջնորդներին եւ ձեռներեցներին շփվել, փնտրել բիզնես կոնտակտներ, մատակարարներ կամ ներդրողներ, զարգացնել իրենց անձնական ապրանքանիշը կամ մենտոր դառնալ։ Բոլոր նոր անդամները հնարավորություն ունեն շփվելու համայնքային մենեջերի հետ, որը կօգնի նրանց կողմնորոշվել հարթակում, գտնել հետաքրքրող խմբեր եւ ծանոթություններ հաստատել, ինչպես նաեւ կիսվել օգտակար նյութերի հղումներով՝ հնարավորինս օգտակար դարձնելով նրանց ներկայությունը հարթակում: Կարծում եմ, որ She’s Next թվային համայնքային հարթակը իսկական կարեւոր փոփոխություն կլինի Հայաստանի կին ձեռներեցների համար եւ կօգնի նրանց կապ հաստատել այլ երկրների հավակնոտ կանանց հետ:

- Կանանց ձեռներեցությունը զարգանում է աշխարհում, եւ Հայաստանը բացառություն չէ: Ի՞նչ այլ հնարավորություններ կառաջարկեիք հայկական շուկային:

- Որպես համաշխարհային ընկերություն, որը խորապես ներգրավված է տեղական նախաձեռնություններում, Visa-ն հավատարիմ է մնում մեր առաքելությանը` զարգացնելու տեղական համայնքները եւ օգնելու անհատներին: Ըստ մեր ռազմավարական առաջնահերթությունների, մենք կշարունակենք խթանել ֆինանսական ներգրավվածությունը Հայաստանում եւ հզորացնել փոքր բիզնեսները՝ հայաստանյան շուկայում ներդնելով վճարային նորագույն տեխնոլոգիաներ:

She’s Next նախաձեռնության մեկնարկը երկրում նշանավորում է մեր ջանքերի ինտենսիվացումը՝ միտված կանանց տնտեսական առաջընթացին: Մենք աշխատում ենք հայ կին ձեռներեցների կարիքները հոգալու ուղղությամբ եւ նրանց տրամադրելու ենք բոլոր անհրաժեշտ գործիքներն ու հմտությունները՝ իրենց բիզնեսը սկսելու կամ ընդլայնելու համար:
Դիտում՝ 7629
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW