Թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատար Visa-ն Հայաստանում մեկնարկել է «She’s Next Empowered by Visa» համաշխարհային նախաձեռնությունը՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD/ՎԶԵԲ) հետ համագործակցությամբ կազմակերպելով «Հայաստանի կանայք բիզնեսում» թեմայով պանելային քննարկումը: Հայաստանում «She’s Next» արշավի մեկնարկը լուրջ քայլ է տեղական կին ձեռներեցների զորեղացման գործում:«Մենք անչափ ուրախ ենք «She’s Next Empowered by Visa»-ն Հայաստան բերելու առթիվ: 2019 թվականին դրա մեկնարկից ի վեր արշավն ամբողջ աշխարհում տասնյակ հազարավոր կանանց զինել է՝ իրենց փոքր բիզնեսը ֆինանսավորելու, զարգացնելու եւ ընդլայնելու համար անհրաժեշտ հմտություններով: EBRD-ի հետ համատեղ անցկացվող այս պանելային քննարկումը լոկ առաջին քայլն է, որը Visa-ն անում է Հայաստանում կանանց ձեռներեցության խթանման ուղղությամբ, եւ մենք անհամբերությամբ սպասում ենք հայ կին առաջնորդների համար բիզնես հորիզոնների ընդլայնման եւ հաջողության հասնելու մեծ հնարավորությունների ստեղծմանը», - մեկնաբանել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։Քննարկումը կազմակերպելիս Visa-ն եւ Հայաստանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներկայացուցչությունը միավորել են ջանքերը՝ նպաստելու կանանց տնտեսական առաջընթացին, կիսվելու գիտելիքներով, փորձով եւ ռեսուրսներով, ինչպես նաեւ դյուրացնելու կին ձեռներեցների միջեւ կապերի զարգացումը: Մեկնարկային հանդիպումը հավաքել էր տեղացի կին ձեռներեցների եւ նվիրված էր տարբեր թեմաների, այդ թվում՝ Հայաստանում կանանց ձեռներեցության ոլորտում առկա մարտահրավերներն ու միտումները: Միջոցառման ընթացքում ոգեշնչող ելույթով հանդես եկան Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն եւ Հայաստանում ՎԶԵԲ-ի Խորհրդատվություն փոքր բիզնեսներին ծրագրի ղեկավար Զառա Օհանյանը:«Մենք ուրախ ենք համագործակցել Visa-ի հետ այս ոգեշնչող նախաձեռնության շրջանակում, որի նպատակն է խթանել կանանց ձեռներեցությունը եւ տնտեսական հզորացումը Հայաստանում: Չնայած կին ձեռներեցների ներուժին, նրանք շարունակում են բախվել համակարգային խոչընդոտների՝ իրենց բիզնեսը զարգացնելիս՝ սկսած կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ների ֆինանսավորման բացերից մինչեւ բիզնեսի զարգացման սահմանափակ հնարավորություններ, ներառյալ մենթորությունը եւ գործնական կապերը: Արդյունքում՝ կանայք շարունակում են լինել թերներկայացված եւ թերսպասարկված: Հայաստանում «She’s Next» նախաձեռնության տարածումը զգալի առաջընթաց է կին ձեռներեցների համար` խաղի կանոնները հավասարեցնելու եւ նրանց ամբողջ ներուժը խրախուսելու գործում», - նշել է Զառա Օհանյանը։«She’s Next Empowered by Visa»-ն համաշխարհային նախաձեռնություն է, որն ուղղված է կանանց տնտեսական հզորացմանը եւ կանանց պատկանող փոքր ու միկրո ձեռնարկությունների զարգացմանը: Այն կանանց առաջարկում է տարբեր անհրաժեշտ գործիքներ եւ ռեսուրսներ՝ իրենց բիզնեսը սկսելու, զարգացնելու եւ այն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով ընդլայնելու համար: Tweet Դիտում՝ 7881