Հայաստանյան բանկերը 2022թ. երրորդ եռամսյակում արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 11.9%-ով, պարտավորությունները՝ 9.1%-ով, կապիտալը՝ 30%-ով:Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2022թ. երրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:ԱկտիվներՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2022թ. երրորդ եռամսյակում 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է 11.9%-ով՝ կազմելով 7 705.57 մլրդ դրամ:Ակտիվների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է, որը 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է ցուցանիշի 28.3% աճ: Հաշվետու ժամանակահատվածում բանկի ակտիվները կազմել են 1 272.9 մլրդ դրամ:Արդշինբանկին ակտիվների մեծությամբ հաջորդում է Ամերիաբանկն՝ արձանագրելով 7.8% աճ եւ հասնելով 1 162.53 մլրդ դրամ ցուցանիշի:Առաջատար հնգյակում են նաեւ Հայբիզնեսբանկը՝ 832.72 մլրդ դրամ (7.7% անկում), Ակբա բանկը 593.95 մլրդ դրամ (18% աճ) եւ Ինեկոբանկը 457.79 մլրդ դրամ (19.8 % աճ) ցուցանիշներով:ՊարտավորություններԲանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2022թ. երրորդ եռամսյակում 2021թ. համադրելի ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 9.1%-ով՝ կազմելով 6 501.02 մլրդ դրամ: Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Արդշինբանկն է: Բանկի պարտավորությունները 2022թ. երրորդ եռամսյակում աճել են 26.3%-ով՝ կազմելով 1 131.52 մլրդ դրամ: Երկրորդն ըստ պարտավորությունների Ամերիաբանկն է՝ 1 004.27 մլրդ դրամ ցուցանիշով արձանագրելով 5.2% աճ: Վերջիններիս հաջորդում են Հայբիզնեսբանկը՝ 677.3 մլրդ դրամ (20.3% անկում), Ակբա բանկը՝ 492.71 մլրդ դրամ (15.1% աճ), եւ Ինեկոբանկը՝ 388.03 մլրդ դրամ (19% աճ):ԿապիտալՀաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում կապիտալի աճը կազմել է 30%, ինչի արդյունքում արձանագրվել է 1 204.55 մլրդ դրամ ցուցանիշը:Կապիտալի մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է՝ 158.26 մլրդ դրամ ցուցանիշով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է շուրջ 27.5%։Երկրորդը Հայբիզնեսբանկն է՝ 155.42 մլրդ դրամ ցուցանիշով, բանկի կապիտալի աճը կազմել է 201.6%:Կապիտալի մեծությամբ մյուս առաջատարներն են Արդշինբանկը՝ 141.39 մլրդ դրամ (46.6% աճ), Ակբա բանկը ՝ 101.24 մլրդ դրամ (34.5% աճ), իսկ առաջատար հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որն արձանագրել է 69.77 մլրդ դրամի ցուցանիշը՝ կապիտալի 24.3% աճով:Նշենք, որ 2022թ. երրորդ եռամսյակում առաջատար հինգ բանկերին բաժին է ընկել համակարգի ակտիվների 56.1%-ը, պարտավորությունների 56.8%-ը եւ կապիտալի 52%-ը:Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2022թ. երրորդ եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճը/անկումը հաշվարկված է 2021թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ: Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը: Այվազյան Աննա Tweet Դիտում՝ 24621