Վայոց ձորի մարզում՝ հենց Արփայի կիրճում, արդեն հնարավոր է համտեսել հայկական արտադրության գինիներ։ Նորավանքի ճանապարհին 2017թ․ հիմնադրված «Արփա Պառնաս» գինու համտեսի սրահի առաջարկած ծառայությունների մանրամասները պարզել է Banks.am-ի թղթակիցը։ Հայաստանի եւ Արցախի 25 գործարան՝ մեկ տեղում «Արփա Պառնաս»-ի համտեսի սրահն առաջարկում է 180 եւ ավելի տեսակի գինիներ, որոնք արտադրված են բացառապես Հայաստանում եւ Արցախում: 26.02.2018 | 09:58 Որակյալ գինիներ՝ ծուռումուռ այգիներից «Մեզ մոտ հիմնականում ներկայացված են այն գինիները, որոնք հասանելի չեն Հայաստանի խանութներում: Կան նաեւ մրգային օղիներ՝ բոլորն Արցախից»,- պատմում է համալիրի մենեջեր Արամ Կյուրեղյանը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Նրա խոսքով՝ այստեղ շեշտը դրված է ռեզերվ գինիների վրա. դրանք այն գինիներն են, որոնք պահվում են կաղնու տակառի մեջ 1,5 տարի եւ ավելի։ «Հիմնականում սոմելիեները հետաքրքրված են լինում, թե ինչ տեխնոլոգիաներով ենք մենք ռեզերվ ստանում։ Մեծ հետաքրքրություն կա «Ոսկեվազ»-ի լիկյորային գինիների նկատմամբ, որոնք հիմնականում հավանում են հնդիկները, ֆիլիպինցիները, քաղցր գինի սիրողները»։ 12.03.2018 | 11:21 Արթուր Սարգսյան. Սոմելյեն իր երկրի գինու դեսպանն է Էքսկուրսավար Մերին Լուսանկարը՝ Մեդիամաքս Գինու մառանում, ընդհանուր առմամբ, ներկայացված է 25 գործարան, որոնցից 21-ը՝ գինու, 4-ը՝ օղու եւ կոնյակի։ Վայոց ձորում գործող 11 գինու գործարաններից 10-ը ներկայացված է «Արփա Պառնաս»-ում:«Հայկական բոլոր գործարանները մեզ համար հավասար են, որեւէ մեկն առավելություն չունի եւ մենք որեւէ պարտավորություն չունենք նրանց հանդեպ։ Ներկայացնում ենք բոլոր այն գինիները, որոնք ինչ-որ բանով յուրահատուկ են»,-ասում է Արամ Կյուրեղյանը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Գինու համտեսի մառանում նկատեցինք տակառներ, որոնք, սակայն, դատարկ էին։ Դրանք նախատեսված են եղել գինու համար, բայց մասնագետները թույլ չեն տվել այդ նպատակով օգտագործվել: 15.08.2017 | 11:33 Գինու համտեսի սենյակներ. նոր բիզնես մշակույթ Հայաստանում «Քանի որ այստեղ անընդհատ դուռը բացվում-փակվում է, ջերմաստիճանը փոփոխվում է, իսկ այդ պայմաններում չի կարելի գինին պահել տակառների մեջ»,- ասում է մենեջերը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Գինու համտեսի պայմանները «Արփա Պառնաս»-ը համագործակցում է տուրիստական կազմակերպությունների հետ։ Գինու համտեսը վճարովի ծառայություն է՝ սկսած 250 դրամից մինչեւ 6000 դրամ։ Այցելուների համար համալիրում գործում է նաեւ անվճար տուր: 18.02.2019 | 17:47 Հայկական գինիները մեդալների ու մրցանակների են արժանացել «ՊրոդԷքսպո»-ում «Պատկերացում կազմելու համար մենք այցելուին տալիս ենք չորս տեսակի գինի համտեսելու համար՝ կարմիր, սպիտակ, մրգային եւ վարդագույն, ինչպես նաեւ լավաշ ու սուլուգունի պանիր, ցանկության դեպքում նաեւ՝ ջուր»,- պատմում է Արամ Կյուրեղյանը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Համտեսի սրահում ամենահին գինին Old Bridge ընկերությանն է՝ արտադրված 2009-ին, իսկ ամենաթանկը «Զորահ Երազ»-ը:Ընդլայնում, համալրում, նոր ծրագրեր Բիզնեսը հիմնադրվել է սեփական ներդրումների հաշվին։ Մենեջերի փոխանցմամբ՝ դեռեւս այնքան եկամուտ չունեն, որ օգտագործեն բարեգործական նպատակներով։ Ամեն դեպքում, համալիրում գործող ծառայությունները զինծառայողների եւ երեխաների համար զեղչվում են մինչեւ 50%: Լուսանկարը՝ Մեդիամաքս Նպատակ ունեն ընդլայնվելու եւ ներկայում ստացված եկամուտներն ուղղում են շինաշխատանքների իրականացմանը.«Համալիրում գործում է ռեստորան, ջրաշխարհ, հուշանվերների խանութ։ Ունենալու ենք նաեւ թոնրատուն՝ լավաշի եւ գաթայի վարպետության դասերով։ Ծրագրում ենք ունենալ չորս տեսակի խմբակ, այդ թվում՝ կավագործության եւ մանրանկարչության։ Մինչեւ ամռան վերջ կունենանք նաեւ հարսանյաց սրահ»։Տեքստը եւ լուսանկարները` Նելլի Պետրոսյանի Tweet Դիտում՝ 9205