Վերջին օրերին Երեւանում եւ Թալինում պլաստիկի տեսակավորման աղբամաններ են տեղադրվել։ Թափոնների տեսակավորման մշակույթի զարգացմանը զուգահեռ՝ Հայաստանում մեծ թափ է հավաքում պլաստիկի, ապակու եւ թղթի վերամշակումը: Թե ինչ վերամշակող գործարաններ կան, որտեղ են տեղակայված, ինչ տեսակի թափոններ են ընդունում, ինչ գնով եւ քանակով, կարելի է տեղեկանալ վերջերս գործարկված Recycling.am կայքում: Հարթակը ստեղծվել է «Կանաչ նախաձեռնություններ» հանրային իրազեկման արշավի շրջանակում՝ որպես ՄԱԶԾ-Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) եւ ՀՀ բնապահպանության նախարարության «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության եւ իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի մաս։ Ինչու եւ ինչպեսRecycling.am-ի միջոցով քարտեզագրվել են տեսակավորված թափոններ ընդունող կետերը եւ վերամշակող ընկերությունները։ 03.04.2018 | 11:17 Precious Plastic. Հայաստանում երկրորդ կյանք կտան պլաստիկին Նման հարթակի ստեղծման անհրաժեշտության մասին Banks.am-ին պատմում է ծրագիրն իրականացրած Proper ընկերության միջոցառումների եւ ծրագրերի համակարգող Արտեմ Պետրոսյանը.«Քանի որ Proper Company-ն ունի իրեն կից Proper Plastic ստարտափը, որը զբաղվում է HDPE/02 տեսակի պլաստիկի վերամշակմամբ, մարդիկ հաճախ են մեզ դիմում իմանալու՝ ինչ անել հավաքած պլաստիկը։ Հասկանալով, որ հաղորդակցման դաշտում կա նման բաց, որոշեցինք հիմնել Recycling.am-ը։ Կայքն իր տեսակով առաջինն է եւ ներկայացնում է Հայաստանում գործող վերամշակող ընկերությունների կոնտակտային տվյալները, գործունեությունը ու տեղակայման ճշգրիտ կոորդինատները»։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Արտեմ Պետրոսյանը հավելում է, որ կայքը ստեղծված է Open Street Map քաղաքային քարտեզների բաց հարթակի հիման վրա, որը թույլ է տալիս ցանկացած անձի ավելացնել նոր կոորդինատներ։ «Իհարկե, մենք հետեւում ենք նոր տեղադրվող տվյալներին, որպեսզի այլ գործունեությամբ զբաղվող ընկերություն քարտեզի վրա չհայտնվի»,- նշում է նա։ Թափոնների հանձնման կետերՎերամշակող ընկերությունների կոորդինատներից բացի՝ քարտեզի վրա կարելի է գտնել թափոնների համար նախատեսված տարաների մասին նշումներ։ «Ամբողջ Հայաստանի տարածքում կարելի է տեսնել թափոնների համար նախատեսված բազմաթիվ տարաներ, սակայն այս պահին կայքում ներառել ենք դրանցից 6-ը, քանի որ անհրաժեշտ ենք համարել նշել միայն այն տարաների կոորդինատները, որոնցում հայտնվող թափոնների հետագա ճակատագիրը մեզ հայտնի է»,- մանրամասնում է Արտեմ Պետրոսյանը։ Recycling.am-ում տեղ է գտել նաեւ «Էկո աղբ» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է թափոնների հավաքագրմամբ ու տեսակավորմամբ։ Կազմակերպության համահիմնադիր Հռիփսիմե Մկրտչյանը նշում է, որ շուտով քարտեզը կհամալրվի «Էկո աղբ»-ի թափոնների հավաքման մշտական կետերի կոորդինատներով։ 27.08.2018 | 10:06 Թղթի եւ պլաստիկի վերամշակման նախաձեռնությունը նոր թափ է ստանում «Նման կետ ունենք Երեւանի «Նոր Արաբկիր» զբոսայգում՝ Zipline Airlines-ի հարակից տարածքում, որը գործում է արդեն 3 ամիս եւ հնարավորություն տալիս մարդկանց մշտապես հանձնել պլաստիկ, ապակի եւ թուղթ»,- նշում է Հռիփսիմե Մկրտչյանը։ Լուսանկարը՝ «Էկո-աղբի» ֆեյսբուքյան էջից Նա հավելում է, որ օգտագործված մարտկոցներ եւ թուղթ կարելի է հանձնել նաեւ Զաքյան 10 հասցեում գտնվող «Թիմ Թայմ» հակասրճարանում։ Թափոնների դիմաց «Էկո աղբ»-ը գումար չի վճարում, քանի որ պետք է հոգալ թափոնները գործարաններ հասցնելու ճանապարհածախսը։«Կարեւոր է նշել այն հանգամանքը, որ օգտագործված մարտկոցները Հայաստանում չեն ուտիլիզացվում։ Քանի որ հողում հայտնվելու դեպքում դրանք կարող են մեծ վնաս հասցնել բնությանը, առայժմ փորձում ենք հավաքել դրանք։ Շուտով նախագիծ կներկայացնենք ՀՀ կառավարությանը՝ փորձելով առնվազն հասնել մարտկոցների պահման հատուկ պայմաններ ստեղծելուն»,- ասում է «Էկո աղբ» ՀԿ-ի համահիմնադիրը։ 25.06.2018 | 09:37 Կապանում ստեղծվում է պլաստիկ թափոնների վերամշակման արտադրամաս Վճար՝ թափոնի դիմացՔարտեզի վրա ներկայացվող որոշ վերամշակողներ քաղաքացիներին թափոնը հանձնելու դիմաց գումար են առաջարկում։ Դրանցից «Քլինլենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդունում է PET տեսակի պլաստիկ շշեր՝ յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց վճարելով 100 դրամ։«Մեր գործարանն իր մասշտաբներով միակն է Հայաստանում եւ վերամշակում է ամսական 130-140 տոննա շիշ։ Պլաստիկ շշերը մանրացնում ենք եւ արտահանում Ռուսաստան»,- պատմում է ընկերության տնօրեն Հայկազ Ղազարյանը։ Լուսանկարը՝ Հայկազ Ղազարյանի արխիվից Թափոնի դիմաց վճարում է նաեւ «ԱրմՊլաստ» ընկերությունը, որը զբաղվում է HDPE, PP, PS, LDPE տեսակի պլաստիկի եւ պոլէթիլենի վերամշակմամբ: Կախված տեսակից՝ պլաստիկը գնվում է 1 կգ-ը 100-150 դրամ սակագնով:Հանրային իրազեկում«ԱՄ-Էսկա» անվադողերի վերամշակմամբ զբաղվող ընկերության տնօրեն Վահան Ղարիբյանի խոսքով՝ թափոնների բաց այրման վնասակար հետեւանքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը հանրության շրջանում խիստ ցածր է։ 13.03.2015 | 10:34 Նավթամթերք՝ անվադողերից. հավակնոտ բիզնեսի հեռանկարները «Կա ձեւավորված մոտեցում, որ անվադողը կարելի է օգտագործել որպես այլընտրանքային վառելիք։ Ջեռուցման կազմակերպման համար վաճառվող անվադողերի մասին հայտարարությունների կարելի է հանդիպել օնլայն վաճառքների կայքերում։ Մարդիկ տեղեկացված չեն, թե ինչ հետեւանքների կարող է բերել բաց այրումը։ Նման թափոնները պետք է հայտնվեն միայն մասնագիտացված ընկերություններում, այլ ոչ ֆիզիկական անձանց ձեռքերում»,- նշում է Վահան Ղարիբյանը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Նա նաեւ պատմում է, որ գործարանի աշխատանքի սկզբնական փուլում ավտոտեխսպասարկման կետերից ստիպված են եղել գնել անվադողերը։ «Մեզ համար անակնկալ էր, որ հնարավոր է՝ մեզնից գումար պահանջեն անվադողի դիմաց։ Որպեսզի չձախողեինք ու հասկանայինք՝ իրականացնելու ենք անվադողերի վերամշակում, թե ոչ, սկսեցինք գնել դրանք, եւ այդպիսով կարելի է ասել, որ մրցակցության մեջ մտանք ջերմոցատերերի հետ, որոնք գնում էին անվադողերը ջերմոցներում այրելու համար, ինչն իհարկե, անթույլատրելի է»,- մանրամասնում է ընկերության տնօրենը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Վահան Ղարիբյանի խոսքով՝ այժմ «ԱՄ-Էսկա»-ն աշխատում է մի քանի հանքարդյունաբերող ընկերությունների հետ եւ որոշակի վճարի դիմաց տեղափոխում թափոն հանդիսացող անվադողերը, որոնցից չափով փոքրերը ընկերության ջանքերով ուղղվում են առաջնագիծ, իսկ ավելի խոշորների վերամշակումից ստացվում է տեխնիկական ածխածին, դիզելային վառելիք եւ մետաղաջարդ։ Կախված անվադողի չափից եւ գտնվելու վայրից՝ ընկերությունները վճարում են վերամշակողին 1 կգ-ի դիմաց 100-300 դրամ։Գայանե ԵնոքյանԼուսանկարները՝ հեղինակի եւ անձնական արխիվից Tweet Դիտում՝ 23407