Հայաստանում ջերմոցային տնտեսություններ վարողների շրջանում աստիճանաբար ավելանում է բնական գազին այլընտրանք փնտրողների թիվը։ «Բարվա» ինովացիոն կենտրոնն ինժեներական հատուկ լուծումների արդյունքում ստեղծել է կաթսա, որի շնորհիվ բիոզանգվածից (գյուղատնտեսական թափոններ, չորացած տերեւներ, խոտ) հնարավոր է ավելի էժան եւ էկոլոգիապես մաքուր էներգիա ստանալ։ Եռակի խնայողություն «Բարվա» ինովացիոն կենտրոնի փոխտնօրեն Արման Վարդանյանը Banks.am-ի հետ զրույցում նշում է, որ բիէոներգիան նախընտրողների մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ ներկայում՝ հատկապես տարվա ցուրտ ամիսներին, հնարավոր է շուրջ երեք անգամ ավելի մատչելի տարբերակով ապահովել ջերմոցային բույսերին անհրաժեշտ ջերմությունը։ Արման Վարդանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Կաթսաներն ունեն երկու խցիկ: Բիոզանգվածն այրվում է առաջին խցիկում, իսկ առաջացած սինթեզ գազը՝ երկրորդում:«Մեր կատարած հետազոտությունների արդյունքներով՝ բնական գազի համեմատ առնվազն 3-3,5 անգամ խնայողություն է լինում»,- ասում է Արման Վարդանյանը։Կաթսայի օգտակար գործողության գործակիցը 90% է։ «Բեռնման խցիկն ամբողջությամբ բիոզանգվածով լցնելուց հետո, այն այրվում է 4-6 ժամ։ Կաթսան ունի ավտոմատացված համակարգ, որի շնորհիվ հնարավոր է կարգավորել ջերմաստիճանը եւ կառավարել վառելիքի այրման ժամանակահատվածը,- նշում է «Բարվա»-ի փոխտնօրենը։ -Ներկայում արտադրում ենք երկու մոդելի կաթսա։ Մինչեւ 200 քմ ջեռուցման համար, որը կարելի է օգտագործել նաեւ առանձնատներում, եւ մինչեւ 1000 քմ տարածքի համար, որը հիմնականում նախատեսված է ջերմոցային տնտեսությունների համար»: Լուսանկարը՝ Մեդիամաքս Կաթսաների գները տատանվում են 200-800 հազ. դրամի սահմաններում։ԵՄ աջակցությամբ«Բարվա» ինովացիոն կենտրոնը հանդիսանում է 2015-2017 թթ. Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղական համայնքներում բիոզանգվածով ջեռուցման լուծումներ – BioRuralHeating» ծրագրի գլխավոր արդյունաբերական գործընկերը: Լուսանկարը՝ Մեդիամաքս Այս ծրագրի շրջանակում փորձնական ուսումնասիրություններ է իրականացրել, որի արդյունքում, Արման Վարդանյանի խոսքով՝ այսօր ավելի գործնական քայլեր են կատարում։ «Հիմա էֆեկտիվության առումով ավելի կատարելագործված կաթսաների տարբերակներ ենք արտադրում, եւ բավական մեծ հետաքրքրություն կա»,- նկատում է նա։ «Մեր օգուտը խնայված վառելիքի հաշվին է»Արագածոտնի մարզի Թալին քաղաքում բնակվող գյուղատնտես Արթուր Գասպարյանն առաջիկա օրերին իր ջերմոցում պատրաստվում է լոլիկ եւ վարունգ աճեցնել։ Արդեն իսկ պատրաստել է անհրաժեշտ վառելիքի պաշարը ձմռան ամիսներին ջերմոցը տաքացնելու համար։ Նախքան դա՝ ձեռք է բերել բիովառելիքի ջեռուցման համակարգը։ Արթուր Գասպարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Նախորդ տարիներին գազով եմ տաքացրել, ու ամիսներ են եղել, որ ծախսը կազմել է 300 հազ. դրամ, իսկ այս դեպքում կկազմի մոտ 100-150 հազ. դրամ,- նշում է գյուղատնտեսը։ -Փայտից բացի, ունենք չորացրած տերեւներ, խոտ, ծառի ճյուղեր եւ ոչ շատ ցուրտ օրերին դրանք կվառենք։ Ամենածայրահեղ դեպքում՝ ցանկացած բան կարող ենք վառել եւ ապահովել անհրաժեշտ ջերմաստիճանը»: Այս դեպքում, սակայն, կաթսայի աշխատանքը վերահսկելու առումով ավելի մեծ ուշադրություն է պահանջվում։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Բայց դա այդքան էլ էական չէ, քանի որ մեր օգուտը խնայված վառելիքի հաշվին կլինի: Հիմնականում առավոտյան լավ կվառենք, կեսօրից հետո արդեն՝ ըստ եղանակային պայմանների։ Մեծ հույսեր ենք կապում ջեռուցման այս տեսակի հետ»,- ամփոփում է Արթուր Գասպարյանը:Թագուհի ՀովհաննիսյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 7646