Հովհաննես Թորոյան, ՀՀ կենտրոնական բանկ Սույն հետազոտության նպատակն է եղել գնահատել ՀՀ առևտրային բանկերի գործունեության համեմատական արդյունավետությունները: Համեմատական արդյունավետությունը հաշվարկելու համար ընտրվել է պարփակող թաղանթի վերլուծության մեթոդը, որի արդյունքում ստացվել են համեմատական արդյունավետության գնահատականները 0-ից 1 միջակայքում: Ընդ որում` որքան բարձր է բանկի համեմատական արդյունավետության գնահատականը, այնքան բարձր է դրա արդյունավետությունը (երբ համեմատական արդյունավետության գնահատականը ստացվում է 1, ապա բանկն արդյունավետ է): Հետազոտության շրջանակներում բացի բանկերի ամբողջական գործունեության համեմատական արդյունավետությունից հաշվարկվել է նաև առանձին բիզնես գծերի համեմատական արդյունավետություններˠհաշվարկ: Այս առումով առանձնացվել են հինգ բիզնես գծեր. 1. Վարկային գործունեություն 2. Դիլինգային գործառնություններ 3. Ավանդների ներգրավում 4. Վճարահաշվարկային գործունեություն 5. Վարչական ծախսերի կառավարում Աղուսյակ 1-ում և 2-ում ներկայացված են 2006 թվականի համար հաշվարկված բանկերի համեմատական արդյունավետությունները: Իսկ Հավելված 1-ում ներկայացված է համեմատական արդյունավետության հաշվարկման հակիրճ մեթոդաբանությունը: Աղյուսակ 1. Համեմատական արդյունավետության գնահատականներն 2006 թվականի համար: ԲԱՆԿԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄ Ընդհա- նուր Վար-կային Դիլին գային Ներգրա-վում Վճարահաշ-վարկային Վարչական ծախսեր HSBC-ՀԱՅԱՍՏԱՆ 1.00000 0.83409 1.00000 1.00000 1.00000 0.99127 ՅՈՒՆԻԲԱՆԿ 0.64464 0.86144 0.77274 0.64747 0.88788 0.43164 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ 0.62804 0.77496 1.00000 0.61623 0.41714 0.52070 ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ 0.58251 0.52173 0.54762 0.41380 0.98425 0.39122 ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ 0.57007 0.66501 1.00000 0.55846 1.00000 0.67473 ԻՆԵԿՈ 0.55209 0.38131 0.75507 0.48979 0.19722 0.91582 ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ 0.54005 0.68581 0.78055 0.69089 0.77719 0.42846 ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ 0.48454 0.72658 1.00000 0.87769 0.99373 0.58828 ԱՆԵԼԻՔ 0.48107 0.66459 0.32908 0.51151 0.56594 0.44778 ԿԱՍԿԱԴԲԱՆԿ 0.47606 0.08161 0.43084 0.28004 0.05130 0.55109 ԿՈՆՎԵՐՍ 0.45374 0.62324 0.78672 0.56403 0.66038 0.70134 ԲՏԱ ԻՆՎԵՍՏԲԱՆԿ 0.44953 0.40312 0.10658 0.69622 0.04397 0.43386 ԱՐՄՍՎԻՍ 0.42032 0.19495 1.00000 0.31765 0.00605 0.69006 ՀԱՅՆԵՐԱՐՏԲԱՆԿ 0.40535 0.27721 0.87600 1.00000 0.11510 1.00000 ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ 0.36440 0.26615 0.54882 0.37300 0.08351 0.89476 ՄԵԼԼԱԹ 0.32152 0.22645 0.61654 0.49045 0.18557 1.00000 ԱՐՑԱԽԲԱՆԿ 0.31828 1.00000 0.65146 0.54793 0.15308 0.91983 ԶԱՐԳ.ՀԱՅԿ.ԲԱՆԿ 0.28976 0.22243 0.62667 0.39816 0.09673 0.66184 ԱՐԱՐԱՏ 0.23453 0.18008 0.22761 0.29566 0.13015 0.44283 ԻԹԲ՚ ՄԻՋ.ԱՌ.ԲԱՆԿ 0.19522 0.14569 0.31036 0.29450 0.06205 0.27455 ՊՐՈՄԵԹԵՅ 0.18503 0.15800 0.63417 0.35393 0.10441 1.00000 * Ընդհանուր արդյունավետությունը չի հաշվարկվում առանձնացված բիզնես խմբերի արդյունավետությունների գնահատականների հիման վրա, այլ ստացվում է առանձին խնդիրների լուծման արդյունքում: Ուստի ընդհանուր արդյունավետությունը առանձին բիզնես խմբերի արդյունավետությունների միջինը չէ: ԲԱՆԿԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄ Ընդհա- նուր Վար-կային Դիլին-գային Ներգրա-վում Վճարա-հաշվար-կային Վարչա-կան ծախսեր HSBC-ՀԱՅԱՍՏԱՆ 1 3 1 1 1 4 ՅՈՒՆԻԲԱՆԿ 2 2 9 6 5 18 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ 3 4 1 7 9 14 ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ 4 10 16 14 4 20 ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ 5 7 1 9 1 10 ԻՆԵԿՈ 6 12 10 13 10 6 ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ 7 6 8 5 6 19 ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ 8 5 1 3 3 12 ԱՆԵԼԻՔ 9 8 18 11 8 15 ԿԱՍԿԱԴԲԱՆԿ 10 21 17 21 19 13 ԿՈՆՎԵՐՍ 11 9 7 8 7 8 ԲՏԱ ԻՆՎԵՍՏԲԱՆԿ 12 11 21 4 20 17 ԱՐՄՍՎԻՍ 13 17 1 18 21 9 ՀԱՅՆԵՐԱՐՏԲԱՆԿ 14 13 6 1 14 1 ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ 15 14 15 16 17 7 ՄԵԼԼԱԹ 16 15 14 12 11 1 ԱՐՑԱԽԲԱՆԿ 17 1 11 10 12 5 ԶԱՐԳ.ՀԱՅԿ.ԲԱՆԿ 18 16 13 15 16 11 ԱՐԱՐԱՏ 19 18 20 19 13 16 “ԻԹԲ” ՄԻՋ.ԱՌ.ԲԱՆԿ 20 20 19 20 18 21 ՊՐՈՄԵԹԵՅ 21 19 12 17 15 1 * Այն դեպքերում, երբ որևէ ցուցանիշով մեկից ավելի բանկեր ստացվել են համեմատականորեն արդյունավետ (համեմատական արդյունավետության գնահատականները ստացվել են 1), նրանց բոլորի զբաղեցրած տեղերը վերցվել է 1: ** Ընդհանուր արդյունավետությունը չի հաշվարկվում առանձնացված բիզնես խմբերի արդյունավետությունների գնահատականների հիման վրա, այլ ստացվում է առանձին խնդիրների լուծման արդյունքում: Ուստի ընդհանուր արդյունավետությունը առանձին բիզնես խմբերի արդյունավետությունների միջինը չէ: ՀԱՎԵԼՎԱԾ 1. ՊԱՐՓԱԿՈՂ ԹԱՂԱՆԹԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՀՀ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Սույն վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ առևտրային բանկերի արդյունավետությունները: Ընտրվել է արդյունավետության գնահատման համեմատական մոտեցում, որը հիմնված է եզրագծի կոնցեպցիայի վրա: Ըստ էության եզրագծի կոնցեպցիան ուրվագծում է լավագույն փորձը և բանկերը գնահատվում են այդ եզրագծի հետ համեմատության մեջ: Եթե ընդունենք, որ յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ առկա տնտեսական, տեղեկատվական, իրավական, բարոյամշակույթային և այլ նորմերի ու սահմանափակումների շրջանակներում գործում է հնարավորինս ռացիոնալ, ապա եզրագիծը թույլ է տալիս ուրվագծել այն առավելագույն արդյունքը, որին կարելի է հասնել տվյալ միջավայրում որոշակի ռեսուրսներ տնօրինելու դեպքում (կամ նվազագույն ռեսուրսների համակցությունը որոշակի մեծության արդյունք տալու համար): Այստեղ հատկանշական է, որ մոդելում դիտարկվող փոփոխականներ են հանդիսանում միայն մի քանի ամենակարևոր ցուցանիշները, սակայն եզրագծի կոնցեպցիան իր մեջ ներառում է նաև մնացած սահմանափակումները: Եզրագծի բացահայտման մոտեցումները բաժանվում են երկու խմբիª պարամետրական և ոչ պարամետրական մոտեցումների: Ոչ պարամետրական մեթոդները` պարփակող թաղանթի վերլուծությունը (Data Envelopment Analisis – DEA) և ազատ տեղաբաշխված ծածկույթը (Free Disposal Hull - FDH), համեմատաբար քիչ սահմանափակումներ են դնում արդյունավետ եզրագծի կառուցվածքի վրա: Ոչ պարամետրական մոտեցումները չունեն պատահական սխալ, և, բնականաբար, շատ զգայուն են դառնում տեղեկատվության նկատմամբ: DEA-ը էմպիրիկ, ոչ պարամետրական մեթոդ է` հիմնված գծային ծրագրավորման վրա: Այն համեմատական արդյունավետությունը չափելու տեխնիկա է: DEA-ի եզրագիծը կառուցվում է կտոր առ կտոր գծային կոմբինացիաներից, որոնք միացնում են ’լավագույն փորձերի’ դիտարկումները և ձևավորում արտադրության ուռուցիկ հնարավորությունների բազմություն: FDH-ը ըստ էության DEA-ի մասնավոր դեպքն է: Ի տարբերություն DEA-ի, այն ենթադրում է, որ դիտարկված ’լավագույն փորձերի’ գծային կոմբինացիաները հասանելի չեն և այս մոտեցման եզրագիծը իրենից ներկայացնում է առանձին կետերի բազմություն: Գոյություն ունեն երեք հիմնական պարամետրական մեթոդներ` ստոխաստիկ եզրագծի մոտեցում (SFA), ազատ բաշխման մոտեցում (FDA) և հաստ եզրագծի մոտեցում (TFA): Պարամետրական մոտեցումները ենթադրում են որոշակի ֆունկցիոնալ կառուցվածք (կամ վարքի վերաբերյալ որոշակի խիստ ենթադրություններ), որը կանխորոշում է եզրագծի տեսքը և եթե այն ճիշտ չէ, ապա ստացված արդյունավետության գնահատականը շեղված կլինի: Դիտարկելով վերը նշված մոտեցումների թույլ և ուժեղ կողմերը, ինչպես նաև ՀՀ բանկային համակարգի առանձնահատկությունները` ՀՀ առևտրային բանկերի համեմատական արդյունավետությունները հաշվարկելիս նախապատվությունը տրվել է պարփակող թաղանթի վերլուծությանը (DEA): Նկատենք, որ այս տեխնիկան հնարավորություն է տալիս գնահատել կամայական որոշում կայացնող միավորի (Decision Making Unit - DMU) արդյունավետությունը: DEA-ի հիմքում ընկած է Պարետո-Կուպմանսի արդյունավետությունը, որը պնդում է հետևյալը. որոշում կայացնող միավորի կողմից լրիվ արդյունավետություն ձեռք է բերվում այն և միայն այն դեպքում, երբ ռեսուրսներից կամ արդյունքներից ոչ մեկը չի կարող բարելավվել առանց վատացնելու որոշ այլ ռեսուրսներ կամ արդյունքներ: Ենթադրենք ունենք n հատ DMU, որոնք օգտագործելով m տարբեր ռեսուրսներ թողարկում են s արդյունքներ: Ենթադրենք DMUj օգտագործում է i տեսակի xij քանակի ռեսուրս և թողարկում է r տեսակի yrj քանակի արդյունք: Ենթադրենք xij 0 և yrj 0 և յուրաքանչյուր DMU ունի առնվազն մեկ դրական արժեքով ռեսուրս և մեկ դրական արժեքով արդյունք: DEA-ը կարելի է մեկնաբանել որպես þþբազմաթիվ արդյունքներ”/”բազմաթիվ ռեսուրսներ” իրավիճակի բերում “մեկ “վիրտուալ” արդյունք””/””մեկ “վիրտուալ” ռեսուրսþþ իրավիճակի: Արդյունավետությունը գնահատվում է ռեսուրսների` արդյունքի վերածվելու տեսանկյունից: Մաթեմատիկական ծրագրավորման խնդիրը կարող է ներկայացվել հետևյալ տեսքով. j=1,…,n (1) բոլոր i-երի և r-երի համար: Նկատենք, որ խնդրի փոփոխականները ur-ն և vi-ն են, իսկ yro-ն և xio-ն դիտարկված արդյունքների և ռեսուրսների արժեքներն են այն որոշում կայացնող միավորի համար, որը գնահատվում է: Նորմալացված սահմանափակումներն արտացոլում են այն փաստը, որ յուրաքանչյուր միավորի ՙվիրտուալ արդյունքի՚ հարաբերությունը ՙվիրտուալ ռեսուրսներին՚, պետք է փոքր կամ հավասար լինի մեկից: Նկատենք, որ նպատակային ֆունկցիայից ստացված ho* արժեքը բավարարում է 0≤ho*≤1 պայմանին, և կարող է մեկնաբանվել որպես արդյունավետության գնահատական. ho*=1 ներկայացնում է լրիվ արդյունավետություն, իսկ ho*<1 նշանակում է անարդյունավետության առկայություն: ho* անտարբեր է ռեսուրսների և արդյունքների չափման միավորների նկատմամբ: Նկատենք, որ ur*, vi* օպտիմալ արժեքները կարող են մեկնաբանվել որպես կշիռներ, երբ առկա են (1)-ի լուծումները, սակայն նրանք որոշվում են մոդելի լուծման արդյունքում և կոչվում են վիրտուալ բազմապատկիչներ, որոնք առաջացնում են վիրտուալ արդյունք` և վիրտուալ ռեսուրսներ` : Եզրագծի կոնցեպցիան ավելի ըմբռնելի դարձնելու համար բերենք մեկ ռեսուրս և մեկ արդյունք ունեցող խնդրի գրաֆիկական ներկայացումը: Ենթադրենք ունենք 11 բանկեր, որոնք իրենց ռեսուրսների և արդյունքների մեծությունններից ածանցված տեղադրվում են դեկարտյան կոորդինատների առանցքի վրա (գծապատկեր 1): Նախ որոշում ենք այդ բանկերից բացարձակ արդյունավետներն ըստ Պարետո-Կուպմանսի: Օրինակ, 5-րդ բանկն արդյունավետ չէ, քանի որ գոյություն ունի մեկ այլ բանկ (2), որը նույն ռեսուրսների պարագայում ավելի շատ արդյունք է արտադրում: 6-րդ բանկն արդյունավետ չէ, քանի, որ այլ բանկերի գործունեությունը (2-րդ-ի և 3-րդ-ի գծային կոմբինացիան) ցույց է տալիս, որ միևնույն ռեսուրսներով կարելի է ավելի շատ արդյունք թողարկել: 7-րդ բանկն արդյունավետ չէ, քանի որ գոյություն ունեն ավելի քիչ ռեսուրսներով ավելի շատ արդյունք ստացող բանկեր: Այս տրամաբանությամբ ստացված բացարձակ արդյունավետ բանկերը ուղիղ գծով իրար միացնելով (ինչպես գծապատկեր 1-ում է) ստանում ենք բեկյալ, որը և իրենից ներկայացնում է արդյունավետ եզրագիծը: Այնուհետ բանկերի արդյունավետությունը որոշվում է արդ եզրագծից հեռավորությամբ (որքան փոքր է այդ հեռավորությունը, այնքան բանկն ավելի արդյունավետ է ստացվում): Վերը նկարագրված մոտեցմամբ հաշվարկվել է ՀՀ առևտրային բանկերի համեմատական արդյունավետությունները: Ընդ որում DEA-ի միջոցով հաշվարկվել է ինչպես բանկերի համեմատական ընդհանուր արդյունավետությունը, այնպես էլ բանկերի առանձին բիզնես գծերի արդյունավետությունները: Հատկանշական է, որ բանկերի ընդհանուր արդյունավետությունը դա առանձին բիզնես խմբերի արդյունավետությունների միջինը չէ, այլ ստացվել է առանձին խնդիրների լուծման արդյունքում: Բանկերի համար հաշվարկվել են ներքոհիշյալ արդյունավետությունները. 1. Ընդհանուր արդյունավետություն 2. Վարկային գործունեության արդյունավետություն 3. Դիլինգային գործառնությունների արդյունավետություն 4. Ավանդների ներգրավման արդյունավետություն 5. Վճարահաշվարկային գործունեության արդյունավետություն 6. Վարչական ծախսերի կառավարման արդյունավետություն ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր ինչպես նաև առանձին բիզնես գծերի արդյունավետությունները հաշվարկելու համար որպես ռեսուրսներ և արդյունքներ վերցվել են. 1. Բանկի ընդհանուր արդյունավետություն Ռեսուրսներ. - Տոկոսային ծախսեր - Ընդհանուր հաշվեկշռային կապիտալ - Վարչական ծախսեր Արդյունքներ. - Զուտ կոմիսիոն եկամուտներ + արտարժույթից զուտ եկամուտ - Արժեթղթերի պորտֆել - Վարկային պորտֆել - Շահույթ հարկումից առաջ 2. Վարկային Ռեսուրսներ. - Ընդհանուր կապիտալ - Հաստատուն Արդյունքներ. - Վարկերից ստացված եկամուտներ - Վարկային պորտֆել - Պահուստներ / Վարկային պորտֆել 3. Դիլինգային գործառնություններ Ռեսուրսներ. - Արժեթղթերի պորտֆել - Հաստատուն Արդյունքներ. - Արժեթղթերից եկամուտ - Արտարժույթից եկամուտ -. Ավանդների ներգրավում Ռեսուրսներ. - Տոկոսային ծախս ավանդների դիմաց - Հաստատուն Արդյունքներ. - Ցպահանջ հաշիվներ - Ժամկետային ավանդներ 5. Վճարահաշվարկային գործունեություն Ռեսուրսներ. - Սպասարկման կետերի քանակ - Հաստատուն Արդյունքներ. - Կոմիսիոն եկամուտներ - Փոխանցումների ծավալ + քարտերով գործառնությունների ծավալ - Տրամադրված քարտերի քանակ 6. Վարչական ծախսերի կառավարում Ռեսուրսներ. - Աշխատավարձ - Այլ վարչական ծախսեր Արդյունքներ. - Զուտ շահույթ - Ակտիվներ Նշենք, որ այն ցուցանիշները, որոնք ըստ բնույթի պաշարներ են վերցվել են միջին ամսեկան մեծությամբ 2006 թվականի համար, որպեսզի հնարավորնս կանխեն բանկերից որևէ մեկի մոտ ակտիվների կամ պարտավորությունների պահային ազդեցությունը նրանց արդյունավետության գնահատականի վրա: Մնացած ցուցանիշները (եկամուտներ / ծախսեր) վերցված են 2006 թվականի տարեկան հաշվետվություններից: Միևնույն ժամանակ որոշ դեպքերուն հաստատունի օգտագործումը որպես ռեսուրս ցույց է տալիս հավասար հնարավորությունների առկայություն: Առանձին բիզնես գծերի արդյունավետությունների հաշվարկի համար ռեսուրսները և արդյունքներն ընտրվել են այնպես, որ դրանք չկրկնվեն երկու տարբեր գործունեությունների համար (այս դրույթը չի վերաբերում հաստատունին): Հաշվարկվել է այս վեց տիպի գործունեությունների համար ՀՀ առևտրային բանկերի արդյունավետությունները: Ընդ որում յուրաքանչյուր տիպի համար լուծվել է 21-ական օպտիմալացման խնդիր: Կրկին նշենք, որ բանկերի ընդհանուր արդյունավետության գնահատականները ստանալու համար ևս լուծվել են 21 խնդիրներ, այլ ոչ թե վերցվել է բիզնես գծերի արդյունավետությունների միջինացված ցուցանիշ: Այս հոդվածը չի կարող համարվել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի պաշտոնական դիրքորոշման արտահայտություն, կամ Կենտրոնական բանկի ծրագրային քաղաքականության անբաժան մաս: Tweet Դիտում՝ 15902