Անգլիայի Բանկի ֆինանսական քաղաքականության կոմիտեն մտահոգություն է հայտնել ֆինանսական համակարգի կայունության վերաբերյալ՝ առաջադեմ արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների առեւտրային եւ ներդրումային գործունեության մեջ ինտեգրման հետեւանքով:Կոմիտեի կողմից մատնանշվող ռիսկերից մեկը վերաբերում է արհեստական բանականության մոդելների կամ դրանց օգտագործած տվյալների թերություններին, ինչը կարող է հանգեցնել ընկերությունների ֆինանսական ցուցանիշների սխալ չափումների կամ մեկնաբանությունների: Ավելին, սահմանափակ մոդելների թվից եւ բաց կոդով տվյալների մւոտքագրումից կախվածությունը կարող է հանգեցնել ընկերությունների միջեւ կորելացված առեւտրային վարքագծի՝ պոտենցիալ ուժեղացնելով շուկայական ցնցումները սթրեսի ժամանակաշրջաններում: Մյուս խնդիրը ֆինանսական համակարգի կախվածությունն է արհեստական բանականության կարեւորագույն ծառայություններ մատուցողների փոքր խմբից, ինչը համակարգային ռիսկեր կարող է առաջացնել խափանումների դեպքում:«ԱԲ-ի հետ կապված ռիսկերի արդյունավետ մոնիտորինգը կարեւոր է հասկանալու համար, թե արդյոք անհրաժեշտ կլինեն ռիսկերի նվազեցման լրացուցիչ միջոցառումներ եւ որ պահին նրանք կարող են նպատակահարմար դառնալ», - նշել են Անգլիայի Բանկի ֆինանսական քաղաքականության կոմիտեում:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 4244