ԱրարատԲանկը՝ STEM Expo 2025-ի գլխավոր հովանավոր

21.04.2025 | 17:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #STEM Expo 2025
ԱրարատԲանկը դարձել է STEM Expo 2025 գիտական միջոցառման գլխավոր հովանավորը: Միջոցառում, որը միավորում է գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունն ու մաթեմատիկան (ԳՏՃՄ), ներկայացնում է երիտասարդ սերնդի զարգացման առանցքային հենասյուները:

Էքսպոն իրականացվել է «ԱՐՓԱ» գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ։

«ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությունը վկայում է սոցիալապես պատասխանատու եւ գիտակենտրոն բիզնեսի կարեւոր ներդրման մասին Հայաստանի կրթական ու նորարարական ապագայի կառուցման գործում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում։

 «ԱրարատԲանկը, STEM Expo-ի գլխավոր հովանավոր լինելուց զատ, այս տարի համագործակցություն է մեկնարկել «ԱՐՓԱ» ինստիտուտի հետ եւ Լոռու մարզի 5 հանրակրթական դպրոցների համար ֆինանսավորել կրթական փաթեթների պատրաստումն ու ներդրումը։ Այս ծրագրի իրագործումը հատկապես կարեւորում ենք մարզերում կրթության որակի շարունակական զարգացման համատեքստում»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության եւ սոցիալական ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը՝ հավելելով, որ նախագծերը տարբեր են՝ ավտոմատացված էկոհամակարգի ստեղծումից մինչեւ մոդելավորման եւ տարածաչափական հմտությունների զարգացում։  

STEM Expo 2025-ը միավորել է երկու խոշոր նախաձեռնություն՝ Stemar կրթական ծրագիրը, որը խթանում է նախագծահեն ուսուցումը Հայաստանի դպրոցներում՝ տրամադրելով ուսուցիչների վերապատրաստում, գիտական սարքավորումներ եւ շարունակական աջակցություն, եւ Ադրին Ղարախանու անվան հայտնագործությունների մրցույթը, որն ընդգծում է երիտասարդ գիտնականների ներուժը եւ խրախուսում նորարար գաղափարների իրագործումը։

«Այս միջոցառումը կազմում է «ԱՐՓԱ» ինստիտուտի մշակույթի ու ժառանգության մասը՝ նպաստելով տարբեր օղակների համագործակցության հարթակի ստեղծմանը», - նշել է «ԱՐՓԱ» ինստիտուտի փոխնախագահ Ռուբեն Լուսինյանցը։

Այս տարվա էքսպոյին մասնակցել է ավելի քան 200 աշակերտ եւ ավելի քան 80 STEM ուսուցիչ, որոնք ներկայացրել են իրենց նախագծերը ինտերակտիվ ձեւաչափով։
«STEM Expo-ն այն միջավայրն է, որը ոգեշնչում է միջդպրոցական փոխկապվածությունը՝ կայուն հիմք ստեղծելով ծրագրի արդյունավետ իրականացման համար», - նշել է «ԱՐՓԱ» ինստիտուտի Stemar կրթական ծրագրի առաջնորդ Ելենա Ղուկասյանը։ Միջոցառման երկրորդ հատվածում տեղի է ունեցել հայտնագործությունների մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը, որտեղ երկու լավագույն թիմերից յուրաքանչյուրը պարգեւատրվել են $5,000 չափով։

«ԱՐՓԱ» ինստիտուտը վերջին երեք տասնամյակում եղել է Հայաստանում գիտության, կրթության, առողջապահության եւ տեխնոլոգիաների ոլորտներում մի շարք առաջատար նախաձեռնությունների շարժիչ ուժը՝ նպաստելով երիտասարդների գիտական կրթությանը, նորարարությանը եւ մասնագիտական աճին։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 4334
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW