Նաիրի Ինշուրանսը եւ Ուզբեկինվեստը՝ ռազմավարական գործընկերներ

21.04.2025 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նաիրի Ինշուրանս #Ուզբեկինվեստ
Նաիրի Ինշուրանսի գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանն ու Ուզբեկստանի արտահանման-ներմուծման խոշորագույն ապահովագրական ընկերություն Uzbekinvest-ի գործադիր տնօրեն Ռուստամ Ազիմովը Տաշքենդում ռազմավարական վերաապահովագրական համագործակցության մասին հուշագիր են ստորագրել։

Նշվում է, որ Uzbekinvest-ը շուկայում առաջատար ապահովագրական եւ վերաապահովագրական ընկերություն է, որը վերջին մի քանի տարիների ընթացքում կայունորեն զբաղեցնում է երկրի ապահովագրողների վարկանիշի առաջին հորիզոնականները հավաքագրված ապահովագրավճարների ծավալով:

Ընկերությունն ունի բարձր վարկանիշներ միջազգային հեղինակավոր ընկերությունների կողմից․

• A.M. Best Company Inc․ - BB` կայուն հեռանկարով, Moody’s գործակալություն- Ba2՝ կայուն հեռանկարով։                                                                                          

Նաիրի Ինշուրանսից հիշեցնում են, որ հայաստանյան ապահովագրական շուկայում միակ ընկերությունն է, որ վարկանշավորվել է Moody's-ի կողմից․ B1 վարկանիշ՝ կայուն հեռանկարով։

«Մենք շարունակում ենք ընդլայնել միջազգային համագործակցությունը՝ ի շահ հաճախորդների»,- ասվում է հաղորդագրությունում:
Դիտում՝ 6247

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW