Հետաքրքրվա ՞ծ եք CCF-ով, փնտրո՞ւմ եք ամենահետաքրքիր ու խոստումնալից տաղավարն ու գործատուին։ Միջոցառման օրերին այցելեք Կոնվերս Բանկի տաղավար անմոռանալի փորձառություն ստանալու համար:Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը՝ Կոնվերս Բանկը, այս տարի եւս կմասնակցի CCF-ին նոր հնարավորություններով, ինտերակտիվ շփմամբ ու անակնկալներով: Կոնվերս Բանկի տաղավարի այցելուները կստանան համապարփակ տեղեկություններ բանկի նոր մեկնարկող CONVERSION ծրագրի մասին, որն «ուսանողների համար ֆինանսական ոլորտում կարիերայի մեկնարկի շատ լավ հնարավորություն է»:«Որպես առաջատար ֆինանսական կառույց, Կոնվերս Բանկը շարունակում է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր մասնագետ կարող է իրականացնել իր պոտենցիալը՝ միաժամանակ ապահովելով բանկի կայուն զարգացումը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Բանկը խրախուսում է նախաձեռնողականությունը, ստեղծում աշխատանքային առաջխաղացման հավասար պայմաններ, խրախուսում, աջակցում կրթությունն ու զարգացումը, այդ թվում՝ նոր աշխատակիցների պարագայում.• CONVERSION-ը ոչ թե հերթական դասընթաց է, այլեւ՝ փորձառություն ապագայի համար: Այն հետաքրքիր է, երիտասարդական, դինամիկ,• Անհետաքրքիր դասերը CONVERSION-ի մասին չեն, Դուք սովորում եք, զարգանում ու շփվում այլ՝ ընկերական միջավայրում՝ մասնակցելով խաղերի, թիմային միջոցառումների ու վայելելով ողջ ընթացքը,• Մի խոսքով, մասնակիցներին առաջարկվում է ոչ միայն ուսուցում, այլեւ՝ ժամանց, հետաքրքիր նեթվորքինգ, պրոֆեսիոնալների հետ շփվելու հնարավորություն: Նշվում է, որ Career City Fest-ում Կոնվերս Բանկը եւ «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գրքի հեղինակ Ռուբեն Եսայանը կներկայացնեն նաեւ երիտասարդական C360 Nektar փաթեթը: Այն նախատեսված է ակտիվ, նախաձեռնող եւ նպատակասլաց երիտասարդների համար՝ առաջարկելով բանկային համալիր ծառայություններ, արտոնյալ պայմաններով ուսանողական վարկավորման հնարավորություն: Փաթեթն ակտիվացրածները կկարողանան ամբողջ տարվա ընթացքում մասնակցել «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գրքի հետ կապված հետաքրքիր միջոցառումներին. մրցույթներից առաջինը տեղի կունենա հենց փառատոնի ընթացքում: Մրցույթին կարող են մասնակցել այն հաճախորդները, որոնք կակտիվացնեն C360 Nektar փաթեթը 01.04.25-ից մինչեւ 26.04.25-ը՝ ժամը 11:00-ն ժամանակահատվածում, կայցելեն Կոնվերս Բանկի տաղավար, որտեղ սպասվում են հետաքրքիր անակնկալներ, իսկ գլխավոր մրցանակն է «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գրքի հիման վրա նկարահանվող ֆիլմի պրեմիերայի 3 տոմս:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 1042