ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից արձանագրված խախտումների հիման վրա դադարեցվել է «Էկոնոմիկս-Աուդիտ» ՍՊԸ-ի աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի գործողությունը: Ստուգման արդյունքներով բացահայտվել է, որ մի շարք ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքում տրամադրված աուդիտորական եզրակացությունները կազմվել են առանց աուդիտի ստանդարտներին համապատասխան աուդիտ անցկացնելու, հայտնում է ֆիննախի մամլո ծառայությունը:Հիշեցնենք, որ Էկոնոմիկս-Աուդիտ ընկերությունը, որի ակտիվները 2011-ի վերջի դրությամբ կազմել են 2 մլն դրամ, կապիտալը՝ 1,3 մլն դրամ, 2012-ին 3-րդ տեղն է զբաղեցրել է Հայաստանում պարտադիր աուդիտի ենթակա խոշոր կազմակերպություններին աուդիտորական եզրակացությունների տրամադրման թվով (48 եզրակացություն): Համեմատության համար՝ Հայաստանի խոշորագույն աուդիտորական ընկերություն Գրանթ Թորնթոնը 2012-ին տրամադրել է 54 եզրակացություն: «Հայկական Մեծ Քառյակի» մասին Banks.am-ի անդրադարձը կարդացեք այստեղ: Դադարեցվել է նաեւ Էկոնոմիկս-Աուդիտի երեք աուդիտորների որակավորման վկայականների գործողությունը, որոնց կողմից կազմված և ստորագրված աուդիտորական եզրակացությունները ճանաչվել են ոչ հավաստի: Tweet Դիտում՝ 5327