Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր
21.11.2024 | 12:09 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /


Դրանց տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքը կազմում է 6.25%, պարտատոմսերի մարման ժամկետը՝ 7 տարի: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:
Յունիբանկը Հայաստանում առաջին բանկն է, որ թողարկել է ստորադաս պարտատոմսեր: Տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել 2025թ. փետրվարի 24-ին, որից հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում։
Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Յունիբանկի գլխամասային գրասենյակում կամ մասնաճյուղերում: Պարտատոմսերի ձեռքբերման նվազագույն ծավալը $10 հազար է:
Արժեթղթերի շուկայում Յունիբանկն ամենաակտիվ մասնակիցներից մեկն է 2016 թվականից։ AMX AWARDS 2024 մրցանակաբաշխության ժամանակ Յունիբանկը ճանաչվել է լավագույնը երկու անվանակարգերում՝ «Best Equity Issuer on the Exchange» եւ «Best in Secondary Equity Market»:
Ընդհանուր առմամբ, բանկը տեղաբաշխել եւ ցուցակել է մոտ $70 մլն արժողությամբ պարտատոմսերի 28 թողարկում: Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերից եկամուտն ազատվում է եկամտային հարկից եւ ոչ ռեզիդենտի շահութահարկից:
Ստորադաս պարտատոմսերի Ազդագիրը (գրանցվել է ՀՀ ԿԲ կողմից 13.11.2024թ.) հրապարակված է www.unibank.am կայքում:
Ստորադաս պարտատոմսերի թողարկմամբ ներգրավված միջոցները երաշխավորված չեն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով, քանի որ մինչեւ նշված օրենքի 5-րդ հոդվածով սահմանված հատուցման դեպքի ի հայտ գալը, պարտատոմսերը Ազդագրում նկարագրված կարգով եւ չափով փոխարկվում են բանկի սովորական բաժնետոմսերի:
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: