Երեւան /Մեդիամաքս/. Ս.թ. փետրվարի 1-ից Գագիկ Գյուլբուդաղյանը նշանակվել է “Գրանթ Թորնթոն Ամիօ” ընկերության տնօրեն բաժնետեր: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին ընկերության մամլո ծառայությունում, Գագիկ Գյուլբուդաղյանը նոր պաշտոնում կփոխարինի Արման Փինարբասիին, ով աշխատանքի է անցել Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի ցանցի զարգացման խմբում` որպես ԱՊՀ տարածաշրջանի պատասխանատու: Արման Փինարբասիի նստավայր կշարունակի հանդիսանալ Գրանթ Թորնթոնի երեւանյան գրասենյակը: Արման Փինարբասին 12 տարի տնօրինել է “Գրանթ Թորնթոն Ամիօն”, եւ այդ ժամանակահատվածում ընկերությունը նվաճել է ոլորտի առաջատար մասնագիտական ծառայություններ մատուցողի հեղինակությունը Հայաստանում և իր գործունեության աշխարհագրությունը ընդլայնել դեպի ԱՊՀ-ի մի շարք երկրներ:“Գրանթ Թորնթոն Ամիօն առաջնորդելու հնարավորությունը ինձ համար մեծ պատիվ է”, - ասել է Գագիկ Գյուլբուդաղյանը: “Իմ առաքելությունը կլինի պահպանել Գրանթ Թորնթոնի` որպես ոլորտի առաջատար հանդիսանալու ավանդույթը: Ցանկությունս է, որ Գրանթ Թորնթոն բրենդն ամբողջ աշխարհում ունենա գոհունակ հաճախորդներին սկզբունքային անձանց կողմից բարձրորակ ծառայություններ մատուցողի համբավ”, - ավելացրեց նա:Արման Փինարբասին ավելացրեց. “Ես ուրախ եմ, որ ինձ կփոխարինի Գագիկը: Ես համոզված եմ, որ նա հիանալի աշխատանք կկատարի Գրանթ Թորնթոն Ամիօի զարգացման գործում”:Գագիկ Գյուլբուդաղյանը 1999 թ.-ից աշխատում է Գրանթ Թորնթոնում որպես փոխնօրեն, եւ 2001թ. դարձել բաժնետեր: “Գրանթ Թորնթոն Ամիօն” հանդիսանում է Հայաստանում և Վրաստանում աուդիտի և խորհրդատվության ոլորտի առաջատար ընկերություն` 130-ից ավելի աշխատակազմով:Banks.am-ը շնորհավորում է Գագիկ Գյուլբուդաղյանին եւ մաղթում նրան հաջողություններ: Tweet Դիտում՝ 22942