Յունիբանկը դարձել է WEALTH Navigator Awards 2024 մրցանակաբաշխության դափնեկիր: Բանկը հաղթող է ճանաչվել «Պրեմիում հաճախորդների լավագույն բանկ ԱՊՀ երկրներում» անվանակարգում:Բանկից հայտնում են, որ WEALTH Navigator Awards մրցանակաբաշխությունը համախմբում է private banking-ի եւ wealth management-ի ոլորտի առաջատար ներկայացուցիչներին: Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը, ստանալով մրցանակը, շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին եւ փորձագիտական հանրությանը Unibank Privé ծառայությունները բարձր գնահատելու համար:«Նման հեղինակավոր մրցանակի շնորհումը կարեւոր խթան է Unibank Privé-ի հետագա կատարելագործման համար: Մենք երախտապարտ ենք private banking-ի զարգացման գործում ներդրված երկար տարիների մեր աշխատանքը գնահատելու համար։ Unibank Privé-ն իրենից ներկայացնում է ոչ միայն պրեմիում ծառայություններ եւ անհատական ներդրումային լուծումներ, այն մարմնավորում է մեր հաճախորդների եւ նրանց ընտանիքների հանդեպ անկեղծ հոգատարությունը: Հաճախորդների համար Յունիբանկը դարձել է վստահելի գործընկեր, իսկ Privé ստորաբաժանումը՝ կյանքն ավելի հարմարավետ դարձնող օգնական: Մենք ունենք բազմաթիվ հավակնոտ ծրագրեր, որոնք ուղղված են անհատականացված VIP ծառայության կատարելագործմանը, եւ WEALTH Navigator մրցանակը ոգեշնչում է մեր թիմին իրականացնելու այդ բոլոր ծրագրերը»,- ասել է Մեսրոպ Հակոբյանը։Նշվում է, որ WEALTH Navigator Awards-ը Յունիբանկին շնորհվող առաջին հեղինակավոր մրցանակը չէ: Անցյալ տարի բանկը դարձել է Euromoney Global Private Banking Awards 2023-ի դափնեկիր՝ Best Domestic Private Bank in Armenia անվանակարգում։«Մասնագիտական հանրության գնահատականները հաստատվում են նաեւ հաճախորդների վստահությամբ։ 2024 թվականին Unibank Privé-ի կողմից կառավարվող ակտիվները նախորդ տարվա համեմատ աճել են 52%-ով:Յունիբանկի կողմից մատուցվող պրեմիում ծառայությունների նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է, քանի որ private banking եւ lifestyle-management ծառայություններն օգնում են հաճախորդներին խնայել ժամանակը եւ արագ լուծել տարբեր խնդիրներ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ այլ երկրներում:Unibank Privé-ն առաջարկում է անհատական ներդրումային ռազմավարությունների եւ կապիտալի դիվերսիֆիկացման տարբերակների մշակում: Անձնական մենեջերը միշտ կապի մեջ է հաճախորդի հետ եւ պատրաստ է աջակցություն ցուցաբերել սպասարկման բոլոր փուլերում:Ֆինանսական հարցերի լուծումը լրացվում է lifestyle-management ծառայություններով, որոնք ներառում են հյուրանոցների ամրագրում, օգնություն անշարժ գույքի գրանցման հարցում, ինչպես նաեւ բժշկական օգնության, կրթության եւ արտերկրում արձակուրդների կազմակերպում: Նույնիսկ, եթե հաճախորդին անհրաժեշտ է պատվիրել սեղան հայտնի ռեստորանում կամ օպերայի տոմս, Unibank Privé-ի կոնսիերժ ծառայությունը կհոգա այդ մասին»,- ասվում է բանկի հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 325