2017 թ. սեպտեմբերից Հայաստանի հանրակրթական 13 դպրոցում ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Ես եւ շրջակա աշխարհը» եւ «Հասարակագիտություն» առարկաների ուսուցում՝ ֆինանսական կրթության տարրերի ներառմամբ: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում այսօր ներկայացվել են փորձնական ծրագրի իրականացման ընթացքը եւ հետագա անելիքները: Հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները՝ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանի գլխավորությամբ:ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հանդիսանում է ծրագրի բովանդակային, իսկ ԿԲ-ն՝ իրականացման եւ ֆինանսական պատասխանատուն: ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկին՝ ընդգծելով, որ ծրագրի շրջանակում վերջինիս հետ համագործակցությունը լավ հիմք կհանդիսանա՝ այն որպես օրինակ զարգացնել նաեւ այլ ուղղություններով, քանի որ ընտրված ձեւաչափը, ըստ Լեւոն Մկրտչյանի, շատ արդյունավետ է: 01.03.2018 | 17:57 Ֆինանսական ոլորտում վերապատրաստման մրցույթ ուսուցիչների համար Նախարարն անդրադարձել է նաեւ այն հարցին, թե փորձնական ծրագրի արդյունքը որքանով կարող է կիրառելի լինել համընդհանուր ներդրման պարագայում: Լեւոն Մկրտչյանը խոսել է նաեւ Մանկավարժական համալսարանի կրթական ծրագրերում ֆինանսական կրթության բաղադրիչի ներդրման հնարավորության մասին:Փորձնական ծրագրում ընդգրկված է 2-11 դասարանների շուրջ 1600 սովորող: Ծրագրի շրջանակում վերապատրաստվել է 13 դպրոցի 46 ուսուցիչ, հաստատվել են վերոնշյալ առարկաների փորձնական չափորոշիչները եւ ծրագրերը, ուսուցիչների վերապատրաստման մոդուլը: Շուտով պատրաստ կլինի նաեւ ուսուցիչների ձեռնարկը:Մեթոդական աջակցություն է ցուցաբերվել ուսուցիչներին, իրականացվել են դասերի դիտարկումներ, ձեւավորվել են ֆոկուս խմբեր: Փորձնական ծրագրի նպատակն է գնահատել սովորողների եւ ուսուցիչների շրջանում դրա ազդեցությունը, արձանագրել հաջողությունները եւ դժվարությունները, սահմանել առաջնահերթություններ՝ բովանդակային բոլոր նյութերի վերանայման փուլում: Ակնկալվում է, որ առաջիկայում կիրականացվի մշակված փաստաթղթերի վերանայում, դասընթացավարների վերապատրաստում (TOT), ուսուցիչների դասընթաց, ինչպես նաեւ մոնիթորինգ եւ գնահատում: 2018-ի սեպտեմբերից նախատեսվում է ծրագիրն իրականացնել եւս 350 դպրոցում: Tweet Դիտում՝ 2759