ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւ ՀՀ Կենտրոնական բանկը, համագործակցելով Կրթության ազգային ինստիտուտի եւ Գերմանական խնայբանկերի հիմնադրամի հետ, «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի շրջանակում իրականացնելու են ուսուցիչների վերապատրաստում Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւանում:Ինչպես հայտնել են ԿԲ-ի մամուլի ծառայությունում, այդ նպատակով հայտարարվում է վերապատրաստողների մրցույթ: Վերապատրաստումները կազմակերպվելու են հետեւյալ առարկաների ուսուցիչների համար՝ - «Ես եւ շրջակա աշխարհը» եւ «Մաթեմատիկա» (2-4-րդ դասարաններ),- «Մաթեմատիկա» եւ «Հանրահաշիվ» (5-11-րդ դասարաններ),- «Հասարակագիտություն» (8-11-րդ դասարաններ):Ընտրված թեկնածուները, վերապատրաստման դասընթացը (ToT) հաջողությամբ ավարտելուց հետո պետք է իրականացնեն նշված դասընթացները իրենց մարզի ուսուցիչների համար:Վերապատրաստողի հիմնական պարտականություններ- Պատշաճ կերպով եւ սահմանված ժամկետներում ս.թ. օգոստոս եւ նոյեմբեր ամիսներին համապատասխան առարկայական խմբերի ուսուցիչների համար իրականացնել դասընթացներ (յուրաքանչյուր խմբում՝ 30 ժամ):- Պատրաստ լինել նմանատիպ դասընթացներ իրականացնելու նաեւ հաջորդող տարիների ընթացքում:- Հասանելի լինել վերապատրաստված ուսուցիչների համար, նրանց ուղղորդելու, մենթորություն իրականացնելու համար:- Պարբերաբար մասնակցել կազմակերպվող սեմինարներին, հանդիպում-քննարկումներին, հետեւել ծրագրի հետ կապված նորություններին եւ զբաղվել ինքնակրթությամբ:Ընդ որում, ծրագրի շրջանակում աշխատանքը վերապատրաստողները կարող են համատեղել հիմնական աշխատանքի հետ:Թեկնածուներին ներկայացվող պահանջներ- վերոնշյալ առարկայական խմբերից որեւէ մեկին վերաբերող բարձրագույն մասնագիտական կրթություն,- վերապատրաստում իրականացնելու փորձ,- ինտեգրված դասեր պլանավորելու կամ վարելու փորձառություն,- մարզերում վերապատրաստում իրականացնելու հասանելիություն եւ ճկունություն,- հաղորդակցման զարգացած հմտություններ,- թիմում աշխատելու կարողություն,- կազմակերպչական, արագ կողմնորոշվելու հմտություններ եւ նախաձեռնողականություն,- համակարգչային գրագիտություն,- օտար լեզուների իմացությունը ցանկալի է:Վերապատրաստողների վերապատրաստում (ToT)Երեւանից եւ յուրաքանչյուր մարզից կընտրվեն սահմանափակ թվով թեկնածուներ՝ հայտադիմումի եւ հարցազրույզի արդյունքների հիման վրա, որոնք կմասնակցեն վերապատրաստողների վերապատրաստման հատուկ դասընթացին (ToT): Վերջինս տեղի կունենա ս.թ. հունիսի 18-30 ընկած ժամանակահատվածում: Թեկնածուների համար մասնակցությունն անվճար է. տրանսպորտի, գիշերակացի եւ սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները:Ժամկետ- Վերապատրաստողների վերապատրաստում (ToT) - հունիս, 2018թ.- Համապատասխան առարկայական խմբերի ուսուցիչների համար դասընթացներ – օգոստոս եւ նոյեմբեր, 2018թ.՝ ըստ սահմանված ժամանակացույցի (յուրաքանչյուր խմբում՝ 30 ժամ):Դիմելու կարգ եւ պայմաններՎերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած յուրաքանչյուր վերապատրաստողի հետ կկնքվի պայմանագիր, որի համաձայն նա գործարքային սկզբունքով կվարձատրվի իրականացրած դասընթացների համար:«Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք մինչեւ ս.թ.մարտի 31-ը ներառյալ ուղարկել լրացված հայտադիմումը abcfinance.am@gmail.com էլhասցեով՝ նամակին կցելով նաեւ ինքնակենսագրությունը (CV): Հարցերի կամ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել 010 592 697 հեռախոսահամարով»,- նշված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2251