ԵԱՏՄ երկրների բանկերը կարող են միանալ «SWIFT-ի այլընտրանքին»

15.02.2018 | 13:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՖՀՓԾ #SWIFT #ՌԴ Կենտրոնական բանկ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների բանկերն ու ընկերությունները կարող են միանալ Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից ստեղծված՝ ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման ծառայությանը (ՖՀՓԾ), որը հավակնում է դառնալ SWIFT համակարգի «այլընտրանքը»:

Այս մասին այսօր գրել է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով ՈԴ ԿԲ-ում իր աղբյուրները եւ նախագծին ծանոթ բանկիրներին:

Ռուսաստանի ԿԲ-ում պատմել են, որ այժմ մշակվում են մեխանիզմներ, որոնց միջոցով բանկերը եւ իրենց հաճախորդները կկարողանան ԵԱՏՄ տարածքում անդրսահմանային գործառնություններ կատարել:

ՌԴ ԿԲ-ում չեն պատասխանել ԵԱՏՄ երկրների՝ ՖՀՓԾ-ին միանալու ժամկետների վերաբերյալ հարցին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովում «հեռանկարային» են անվանել ԿԲ-ի նախաձեռնությունները՝ հրաժարվելով հարցի շուրջ ավելի մանրամասն մեկնաբանություններից:

Ռուսական բանկերն օգտագործում են ՖՀՓԾ-ն որպես ֆինանսական հաղորդագրությունների փոխանակման պահուստային կապուղի: ԿԲ-ն գործարկել է ծառայությունը 2014-ին՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների սրման ֆոնին:
Դիտում՝ 6759
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW