ՎՏԲ-Հայաստան Բանկն ապառիկ վարկավորման շրջանակում գործարկել է ակցիա:«Մինչեւ 2018-ի հունվարի 31-ը հաճախորդները, կատարելով գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկեր խանութներից, կստանան հնարավորություն ձեւակերպելու ապառիկը շահավետ պայմաններով»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:Մասնավորապես, ակցիայի շրջանակում կգործեն ապառիկի հետեւյալ պայմանները՝- 0% տոկոսադրույք,- 0% կանխավճար,- ժամկետը՝ մինչեւ 60 ամիս, - գումարը՝ մինչեւ 1,5 մլն դրամ,- վարկի սպասարկման ամսական միջնորդավճարը՝ վարկի գումարի 1,39%-ի չափով: Բանկում տեղեկացրել են, որ ակցիայի շրջանակում հաճախորդները կարող են ձեռք բերել բջջային հեռախոսներ, էլեկտրատեխնիկա, կահույք, շինանյութ եւ այլն: Ապառիկ վարկ ձեւակերպելու համար կարող են դիմել 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձիք: Վարկը հաստատվում եւ ձեւակերպվում է տեղում, րոպեների ընթացքում՝ առանց բանկ այցելելու անհրաժեշտության: Վարկի ձեւակերպման համար պահանջվում է անձնագիր եւ սոցիալական քարտ: Tweet Դիտում՝ 8381