Դպրոցներում մեկնարկել է ֆինանսական կրթության փորձնական ծրագիրը

07.11.2017 | 13:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԳՆ #տնտեսագիտություն
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 2016թ. դեկտեմբերին կրթության եւ գիտության նախարարին հանձնարարել էր ներկայացնել հանրակրթական դպրոցում ֆինանսական եւ տնտեսագիտական կրթության ապահովմանն ուղղված քայլերի ժամանակացույցը՝ նոր ուսումնական տարվանից ծրագիրը սկսելու պարտադիր պայմանով:

Banks.am-ը դիմել է ԿԳՆ-ին՝ փորձելով հասկանալ, թե ինչ քայլեր են կատարվել այդ ուղղությամբ:

Ստորեւ ներկայացնում ենք նախարարության պատասխանը.

«Հանրապետության 13 դպրոցներում ներդրվել է փորձնական ծրագիր «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Ես եւ շրջակա միջավայրը» եւ «Հասարակագիտություն» առարկաների ուսուցում՝ ֆինանսական կրթության տարրերի ներառմամբ։ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով հաստատվել է դպրոցների ցանկը։ Վերապատրաստվել է այդ դպրոցների 46 ուսուցիչ։ Փորձնական ծրագրում ընդգրկված է շուրջ 1600 սովորող։ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով հաստատվել է նշված առարկաների փորձնական ծրագրերը։

Հանրապետության 1247 դպրոցների մեկական 2-րդ եւ 3րդ դասարաններում ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցում՝ ձեռնարկատիրական տարրերի ներառմամբ։ Վերապատրաստվել է այդ դպրոցների 1356 ուսուցիչ։ Փորձնական ծրագրում ընդգրկված է շուրջ 62900 սովորող։ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով հաստատվել է նշված առարկաների փորձնական ծրագրերը։

Հանրապետության 227 դպրոցների 10-րդ դասարաններում ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Ձեռնարկատիրություն» առարկայի ուսուցմամբ։ Վերապատրաստվել է այդ դպրոցների 227 ուսուցիչ։ Փորձնական ծրագրում ընդգրկված է շուրջ 6300 սովորող։ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով հաստատվել է նշված առարկաների փորձնական ծրագրերը։

Փորձնական ծրագրի շրջանակում՝ ամբողջ ուսումնական տարվա ընթացքում ուսումնական գործընթացը կմշտադիտարկվի, արդյունքները կամփոփվեն, անհրաժեշտության դեպքում լրամշակումներ կարվեն 2018-2019 թթ․ բոլոր նշված առարկաները դասավանդող ուսուցիչները կվերապատրաստվեն եւ ծրագիրը կներդրվի հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Միեւնույն ժամանակ, կվերանայվեն եւ կհամապատասխանեցվեն դասագրքերը»:
Դիտում՝ 2863
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW