Revolut-ը հայտարարել է, որ 2024 թվականի հուլիսի 20-ին կփակի իր Revolut Lite հավելվածը։Finance Magnates-ը մեջբերում է ընկերության կողմից Revolut Lite-ի օգտատերերին ուղարկված նամակը, որում, մասնավորապես, ասված է.«Ափսոսանքով տեղեկացնում ենք, որ որոշել ենք հուլիսի 20-ից դադարեցնել Revolut Lite ծառայությունը։ Այս որոշումը դյուրին չէր եւ մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեր աջակցության եւ հավատարմության համար: Սա չի նշանակում, որ մենք չենք վերադառնա: Մենք ռազմավարական որոշում են կայացրել՝ նոր շուկաներ մուտք գործելիս կենտրոնանալով ծառայությունների ամբողջական շրջանակի տրամադրման վրա: Այնպես որ, ավելին սպասեք, երբ մենք կվերադառնանք»:Revolut-ն առաջարկում էր Lite տարբերակը 16 երկրներում՝ Ադրբեջանում, Հայաստանում, Բանգլադեշում, Չիլիում, Ղազախստանում, Քուվեյթում, Մակաոյում, Մալայզիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Օմանում, Կատարում, Մոլդովայում, Սաուդյան Արաբիայում, Սերբիայում, Շրի Լանկայում եւ Վիետնամում։Հայաստանում Revolut Lite հավելվածը գործարկվել էր 2023 թվականի հուլիսին: 2023թ. սեպտեմբերին ընկերությունը հայտնել էր, որ «hայերը հազարավոր դրամական փոխանցումներ են կատարել Lite հավելվածի միջոցով, իսկ գործարկումից հետո առաջին մի քանի շաբաթվա ընթացքում ընդհանուր ծավալը կազմել է 100 միլիոն դրամ»։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 12479