Քննարկվել է 2025-2027 թթ ՄԺԾԾ մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային շրջանակը

28.06.2024 | 17:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ՄԺԾԾ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցության ընթացքում քննարկվել է 2025-2027 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային շրջանակը:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է նախորդ քննարկումների հիման վրա իրականացված վերլուծությունը, որը ներառել է ՄԺԾԾ առաջարկի հիմքում դրված հիմնական սկզբունքները, պետական գերատեսչությունների ընթացիկ ու կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատումը, հարկաբյուջետային շրջանակի ծախսային հատվածը եւ այլն:

Կառավարությունից հայտնել են, որ ներկայացված միջնաժամկետ ծախսային ծրագրի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են դիտարկումներ ծրագրի առանձին կետերի շուրջ:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է գերատեսչությունների ղեկավարներին շարունակել աշխատանքները 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը վերջնական տեսքի բերելու եւ թիրախները հստակեցնելու ուղղությամբ:
Դիտում՝ 1763

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW