Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի հետ
18.06.2024 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ամիօ Բանկ



Ամիօ Բանկն իր կրթական բարեգործական ծրագրի շրջանակում ստորագրել է համագործակցության հուշագիր Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի հետ:
Բանկից հայտնել են, որ «Ամիօ ժամանակաշրջան» ծրագրի նպատակն է ուսումնական մեկ տարվա վարձավճարի ֆինանսավորում տրամադրել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին, որոնք հետագայում նաեւ կունենան բանկում աշխատելու հնարավորություն:
«Բանկն այս կրթական բարեգործական ծրագրի միջոցով փորձում է խրախուսել բարձր առաջադիմությունը, ինչպես նաեւ ցանկանում է իր փոքրիկ ներդրումն ունենալ Հայաստանի կրթության եւ ապագայի մեջ»,- ասված է հաղորդագրությունում:
Ծրագրի մեկնարկն արդեն տրված է, իսկ «Ամիօ ժամանակաշրջան» բարեգործական ծրագրին մասնակցելու եւ մանրամասներին ծանոթանալու համար այցելել նախագծի կայք:
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է հունիսի 29-ը:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: