Բացվել է Ամիօ Բանկի «Երվանդ Քոչար» մասնաճյուղը

28.06.2024 | 18:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ Բանկ #«Երվանդ Քոչար» մասնաճյուղ
Այսօր բացվել է Ամիօ Բանկի «Երվանդ Քոչար» մասնաճյուղը: Բանկի «Քաջազնունի» մասնաճյուղն անվանափոխվել է «Երվանդ Քոչար» մասնաճյուղի եւ այսուհետ գործելու է Երեւան, Երվանդ Քոչար 24/1 հասցեում:

Մասնաճյուղի բացման առիթով բանկի բոլոր հաճախորդները ձեռք են բերել Amio Visa Gold 10,000 դրամ արժողությամբ քարտերն անվճար, իսկ մինչեւ հուլիսի 6-ը ներառյալ՝ քարտերը կարող են ձեռք բերել կես գնով:

«Նորարար եւ ժամանակակից մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել բանկի կողմից առաջարկվող ծառայություններից՝ կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել վարկատեսակներից, ներդնել ավանդ կամ ձեռք բերել պարտատոմսեր, կատարել վճարումներ, տարադրամի փոխարկում եւ այլն»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 4084

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW