Moody's միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է IDBank-ի վարկանիշը

27.06.2024 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Moody's #IDBank
Moody’s հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է IDBank-ի՝ ազգային արժույթով եւ արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը՝ B1-ից Bа3-ի՝ կայուն հեռանկարով։

Միաժամանակ Moody's-ը բարձրացրել է վարկարժանության հիմնական գնահատականը (BCA)՝ b1-ից ba3, բարձրացրել է բանկի՝ ազգային արժույթով եւ արտարժույթով կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ վարկանիշը (CRRs)՝ Ba3-ից Ba2, ինչպես նաեւ՝ կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ գնահատականը (CR գնահատական) Ba3(cr)-ից Ba2(cr)-ի:

Նշվում է, որ IDBank-ի երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշները եւ վարկարժանության հիմնական գնահատականը (BCA) գտնվում են նույն մակարդակի վրա, ինչ ՀՀ սուվերեն թողարկողի վարկանիշն է։

«IDBank-ի վարկանիշի բարձրացումը պայմանավորված է վերջին երկու տարիներին բանկի վարկային պորտֆելի որակի էական բարձրացմամբ, կորպորատիվ կառավարման բարելավմամբ, ինչպես նաեւ բանկի շահութաբերության աճով»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 14886
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW