Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է

07.06.2024 | 18:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մի դրամի ուժը #Կյանքի ճանապարհ #Հզոր Միտք

IDBank-ն ու Idram-ն ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության մայիս ամսվա ծրագիրը, որի շահառուն էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ զբաղվող «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր։

Հավաքված 4․101․050 դրամ գումարը ՀԿ-ն ուղղելու է իր շահառու ընտանիքների հոգսերի թեթեւացմանը։

Ընկերություններից տեղեկացնում են, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության հունիս ամսվա շահառուն «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, փորձի փոխանակում եւ այլ տարատեսակ միջոցառումներ՝ նպաստելով երիտասարդների առաջխաղացմանն ու մարզաբնակ երիտասարդների շրջանում ճկուն մտածելակերպի զարգացմանը։

«Երբ խոսում ենք մեր հայրենիքի ապագայից, առաջին հերթին պետք է հաշվի առնենք, որ այդ ապագան կերտող է պետք։ Իսկ այդ կարեւոր ու պատասխանատու առաքելությունը բոլոր ժամանակներում էլ դրվել է երիտասարդության ուսերին։ «Հզոր միտք» ՀԿ-ն մեկն է այն նախաձեռնություններից, որի գործունեությունն օրինակելի է հենց երիտասարդների հզորացման առումով», - նշել է Իդրամի եւ IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը։

«Արդեն 2-րդ անգամ ենք համագործակցում IDBank-ի ու Idram-ի հետ եւ սա խոսում է փոխադարձ վստահության մասին։ «Մի դրամի ուժը» ծրագրի շրջանակում տրամադրված գումարն ուղղվելու է ամռանը Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում կայանալիք «Հորիզոն» առաջնորդական ճամբարի կազմակերպմանը, որը հնարավորություն է ընձեռելու մարզերից շուրջ 70 երիտասարդների ստանալ առաջնորդի հմտություններ, շփվել գաղափարակից գործարարների հետ, համայնքների ակտիվացմանն ուղղված գաղափարներ գեներացնել», - ասել է «Հզոր միտք» ՀԿ նախագահ Մհեր Մկրտչյանը։

«Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի եւ բանկի տերմինալներով, եւ Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կտրամադրեն կարեւորագույն նշանակություն ունեցող ծրագրերի եւ նախաձեռնությունների իրագործմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 10019
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW