ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ անհրաժեշտ է ուղիներ գտնել խմելու ջրի սակագինը պահպանելու համար։«2017թ. օգոստոսի 7-ին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագների վերանայման հայտով, որով առաջարկել են խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 2018թ. ավելացնել 14,3 դրամով»,- ասել է վարչապետը:Կառավարության ղեկավարի խոսքով՝ եթե ՀԾԿՀ-ն որոշում կայացնի խմելու ջրի մատակարարման սակագների բարձրացման վերաբերյալ, ապա կառավարությունը անհրաժեշտ է համարում «Վեոլիա ջուր» ընկերության հետ համատեղ՝ վարձակալության պայմանագրի սահմաններում, գտնել մանրածախ սակագների պահպանման ուղղությամբ լուծումներ։ Կարեն Կարապետյանը ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է սակագնի փոփոխության դեպքում՝ 20-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել գների պահպանման վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ։ Tweet Դիտում՝ 3903