ՎՏԲ-Հայաստան Բանկը կավելացնի իր կանոնադրական կապիտալը 10 մլրդ դրամով՝ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով:Համապատասխան որոշումն ընդունվել է ՎՏԲ Բանկի (ԲԲԸ) տնօրենների խորհրդի նիստում հոկտեմբերի 16-ին:Ինչպես նշված է ՎՏԲ Բանկի (ԲԲԸ) կայքում, բանկը նախատեսում է ձեռք բերել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի ոչ ավել քան 925 հազ. 925 սովորական անվանական բաժնետոմս ՝ ՀՀ օրենսդրությամբ եւ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կանոնադրությամբ սահմանվող գնով: ՎՏԲ Բանկի (ԲԲԸ) մասնաբաժինը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում կպահպանվի 100 տոկոսի չափով: Tweet Դիտում՝ 8412