«Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնն այսօր ասել է, որ իրենց նախաձեռնած ծրագրից օգուտ են քաղելու ինչպես համայնքները, այնպես էլ պետությունը:Այս մասին Հովարդ Սթիվենսոնն ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ:Նրա խոսքով՝ «Լիդիան Ինթերնեշնլ»-ի օրինակով իրենք մշտապես փորձում են միջազգային ներդրողներին ներկայացնել, որ Հայաստանը կարող է բիզնեսի համար բարենպաստ հարթակ լինել: Նա նաեւ վստահեցրել է, որ ըստ սահմանված ժամանակացույցի ստանձնած բոլոր պարտավորությունները եւ սոցիալական ու բնապահպանական ծրագրերը կյանքի են կոչվելու:Վարչապետը կարեւորել է Հայաստանում «Լիդիան Ինթերնեշնլ»-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագիրը եւ նշել, որ ՀՀ կառավարությունը բոլոր նախաձեռնություններում, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանն ու զբաղվածության աճին, կանգնած է ներդրողների կողքին որպես գործընկեր: Կարեն Կարապետյանը ընդգծել է ընկերության կողմից բնապահպանական ու սոցիալական պարտավորությունների կատարման կարեւորությունը: Վարչապետը ներդրողներին է ներկայացրել Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակն ու հեռանկարները՝ ավելացնելով, որ արձանագրվող տնտեսական միտումները կարող են լավ հիմք լինել կայուն ու երկարատեւ աճ ապահովելու համար: Tweet Դիտում՝ 2552