Հայէկոնոմբանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը կգործի այլ հասցեում

10.10.2017 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #մասնաճյուղ
Հայէկոնոմբանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը տեղափոխվել է նորաբաց «Նանո» մասնաճյուղ եւ այսուհետեւ կգործի ք. Երեւան, Թումանյան փողոց, 32 շենք, 37 տարածք հասցեում:

««Սայաթ Նովա» մասնաճյուղի հաճախորդները կարող են իրենց բանկային գործարքները կատարել ինչպես «Նանո», այնպես էլ բանկի ցանկացած մասնաճյուղում: «Նանո» մասնաճյուղի հյուրընկալ դռները բաց են մեր բոլոր հաճախորդների առջեւ: Համեցե՛ք մեր նորաբաց մասնաճյուղ եւ կատարե՛ք Ձեր բանկային գործարքները նոր, հյուրընկալ եւ լուսավոր մասնաճյուղում»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկը ներկայում ունի 49 մասնաճյուղ, որոնցից 26-ը՝ Երեւանում:
Դիտում՝ 4131
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW