ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ եւ նորացված Ինտերնետ բանկ համակարգերը: Ինչպես նշել են բանկում, Բջջային բանկն անվճար հավելված է, որն ապահովում է ֆիզիկական անձ հաճախորդների մշտական հասանելիությունը բանկային ծառայություններին ցանկացած Android կամ iOs բջջային սարքից, իսկ Ինտերնետ բանկը՝ անվճար եւ արդիականացված ծառայություն ստացիոնար համակարգիչներից:«Այս ծառայությունները հնարավորություն են ընձեռում հաճախորդներին կատարել ֆինանսական գործարքներ ցանկացած ժամանակ եւ հարմար վայրում՝ համակարգչի կամ բջջային սարքի՝ ինտերնետին միացված լինելու դեպքում, 24/7 ռեժիմով: Դա պարզ, արագ եւ հուսալի լուծում է ժամանակակից մարդու համար, որը գնահատում է իր ժամանակը: Գործարքները կատարվում են մի քանի քլիկով եւ պաշտպանված են մեկանգամյա sms գաղտնաբառերով»,- ասված է հաղորդագրությունում:Բանկում տեղեկացրել են, որ բջջային եւ ինտերնետ բանկինգի համակարգի միջոցով հնարավոր է՝ - կատարել կոմունալ վճարումներ (բջջային ծառայությունների դիմաց կարելի է վճարել ժամանակակից տարբերակով՝ ընտրելով հեռախոսահամարը հեռախոսի կոնտակտների ցանկից),- փոխանցել դրամական միջոցներ բանկի ներսում (հաճախորդի հաշիվների միջեւ եւ բանկի այլ հաճախորդին) եւ տեղական այլ բանկերի հաշիվներին, - մարել վարկեր, համալրել ավանդներ, - ստանալ փոխանցումներ դրամական փոխանցումների համակարգերով անմիջապես քարտերին/հաշիվներին,- պատվիրել հետադարձ զանգ բանկից,- ուղարկել քարտի/վարկի բացման հայտեր,- ստեղծել եւ օգտագործել վճարումների շաբլոններ,- հետեւել եկամուտներին եւ ծախսերին՝ ըստ կատեգորիաների,- ստանալ տեղեկատվություն մոտական մասնաճյուղի, բանկոմատի վերաբերյալ, հետեւել փոխարժեքին, ստանալ տեղեկատվական կենտրոնի աշխատակցի կոնսուլտացիա:Բջջային բանկինգ ծառայությանը միանալու համար անհրաժեշտ է՝- մոտենալ հարմար մասնաճյուղ անձը հաստատող փաստաթղթով եւ ակտիվացնել ծառայությունը՝ մեկ անգամյա այցով,- ունենալ կամ բացել գործող բանկային/քարտային/դեպոզիտ/վարկային հաշիվ,- ունենալ բջջային սարքեր՝ Android 4.1 եւ iOS 8.0 եւ բարձր,- բջջային սարքի վրա Play market/AppStore-ից բեռնել Բջջային բանկինգ հավելվածը եւ ինքնուրույն անցնել գրանցման պրոցեսը: Tweet Դիտում՝ 15061