ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին՝ հեշտացնելով հաճախորդների սպասարկման գործընթացն ու արագությունը: Բանկում նշել են, որ սպասարկվելու համար հաճախորդներն այսուհետ կարող են նախապես EarlyOne հավելվածի միջոցով հերթ զբաղեցնել եւ սպասարկվել իրենց կողմից ընտրած մասնաճյուղում, ընտրված ժամին՝ առանց հերթում սպասելու: «Նոր ծառայությունը ոչ միայն զգալիորեն կխնայի հաճախորդների ժամանակը, այլեւ ավելի հարմարավետ կդարձնի բանկի մասնաճյուղեր այցելությունները: EarlyOne ծառայությանը միանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներբեռնել EarlyOne բջջային հավելվածը AppStore/PlayMarket-ից, ընտրել ՎՏԲ-Հայաստան Բանկ կոճակը, այնուհետ՝ ընտրել նախընտրելի մասնաճյուղը, ամսաթիվը, ժամը եւ զբաղեցնել հերթ՝ հավելվածի միջոցով ավտոմատ ստանալով կտրոնի համար: Մոտենալով մասնաճյուղ` հաճախորդը պետք է ընտրի հերթերի կառավարման համակարգի էկրանին «Բջջային կտրոնի հաստատում» կոճակը, մուտքագրի հավելվածով նախապես իր համար ձեւավորված կտրոնի համարը եւ ընտրված ժամին համակարգը կկանչի հաճախորդին սպասարկման»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 15820