Ուսնունց. Բանկերը պետք է ճանաչեն հաճախորդներին եւ առաջարկեն լավագույն ֆինանսական փորձառություն

14.11.2024 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ /
Հաճախորդների փոփոխվող կարիքներից ու ակնկալիքներից մինչեւ բանկերի թվային փոխակերպում, հաճախորդների վստահությունից մինչեւ վաճառքների խթանում, ռեբրենդինգից մինչեւ արժեհամակարգի փոփոխություն։

Այս թեմաներն էին Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի եւ Մոբայլ բանկինգի կրոսֆունկցիոնալ թիմի ղեկավար Սերգեյ Ուսնունցի՝ ԵՊՀ-ում վարպետության դասի առանցքը:

Ներկայացնելով մարքեթինգի ու թվային բանկինգի ոլորտում փորձառությունը՝ նա նախեւառաջ նկատել է, որ տեխնոլոգիաների զարգացման արդյունքում փոխվում են բանկերից ակնկալիքները, հաճախորդները ոչ միայն մրցունակ ծառայություններ ու պրոդուկտներ են ակնկալում, այլեւ լավագույն ֆինանսական փորձառություն:

«Այսօր բանկերի հաճախորդները ֆինանսական փորձառություն են ակնկալում ոչ միայն օֆլայն, այլեւ առցանց տիրույթում՝ մոբայլ հավելվածներում: Հաճախորդները բանկերից ակնկալում են առավելագույնը՝ ոչ միայն բանկային պրոդուկտներ, այլեւ ծառայություններ, որոնք կհեշտացնեն իրենց առօրյան: Սա մարտահրավեր է, որում հաղթելու համար անհրաժեշտ է լինել ճկուն, նորարար, տիրապետել ժամանակակից գործիքներին եւ կիրառել դրանք»,-ասել է նա:

«Հաջողելու, նոր սերդնի նախընտրելի ֆինանսական հաստատությունը դառնալու համար բանկերը պետք է ճանաչեն հաճախորդներին, խորությամբ տեղեկացված լինեն նրանց կենսակերպին ու կարիքներին ու նրանց առաջարկեն անհատականացված որակյալ ծառայություններ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում։

«Վստահություն, թափանցիկություն, հարմարավետություն, ազնվություն՝ ահա թե ինչ է պետք հաջողելու համար: Կոնվերս Բանկի գործունեության հիմքում հենց այս արժեքներն են»,-հավելել է Սերգեյ Ուսնունցը:

Հանդիպմանը հաջորդել է մտքերի փոխանակում եւ հարցուպատասխան, իսկ միջոցառումն ավարտվել է քուիզով, որի հաղթողներին խրախուսական նվերներ են հանձնվել:

Նշվում է, որ միջոցառումն անցկացվել է Կոնվերս Բանկի եւ ԵՊՀ միջեւ նախորդ տարի կնքված հուշագրի շրջանակում:

Կոնվերս Բանկը վերհսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1345
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW