ԱրարատԲանկը եւ Սինգապուրի GFTN-ը ստորագրել են թվային վերափոխման փոխըմբռնման հուշագիր

14.11.2024 | 17:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արարատբանկ #Սինգապուրի GFTN
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն եւ Սինգապուրի Ֆինանսների եւ տեխնոլոգիաների համաշխարհային ցանցը (GFTN) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ միտված բանկի թվային հնարավորությունների եւ ֆինտեխ ենթակառուցվածքների զարգացմանը։

Բանկից հայտնում են, որ համագործակցության նպատակն է ԱրարատԲանկը դարձնել թվային առաջադեմ ֆինանսական հաստատություն՝ շեշտադրելով ֆինտեխ նորարարությունը, թափանցիկության բարձրացումը եւ տեղական ու անդրսահմանային կապերի ընդլայնումը։

Նշվում է, որ գործընկերությունը նաեւ կարեւորում է ԲՍԿ չափանիշներին համահունչ պատասխանատու վարկավորման գործելակերպը՝ նպաստելով զրոյական արտանետումների համաշխարհային անցմանը։
Սինգապուրի կենտրոնական բանկի կողմից հիմնադրված Ֆինանսների եւ տեխնոլոգիաների համաշխարհային ցանցը բանկին կտրամադրի խորհրդատվական ծառայություններ եւ իր ցանցին հասանելիություն՝ վերջինիս աջակցելով թվային վերափոխման ճանապարհին։

Համագործակցության մեկնարկի շրջանակնում ԱրարատԲանկի գործադիր տնօրենի տեղակալ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Սինգապուրում կայացած «Insights» ֆորումին՝ «Թվային ներառականության ապագան զարգացող երկրներում. ներդրումային հնարավորություններ» կլոր սեղան քննարկմանը։ Միջոցառումը կազմակերպվել էր Միջազգային ֆինանսական կորպորացիայի եւ Սինգապուրի կենտրոնական բանկի կողմից։

ԱրարատԲանկի պատվիրակությունը՝ կազմված բանկի Խորհրդի, Վարչության անդամներից եւ առանցքային ստորաբաժանումների ղեկավարներից, մասնակցել է նոյեմբերի 4-5-ը Սինգապուրում կայացած «Insights» ֆորումին եւ նոյեմբերի 6-8-ը անցկացված Ֆինտեխ ֆեստիվալին։ Հրավերով ֆորումը համախմբել է 2,300-ից ավելի քաղաքականություն մշակողների, կարգավորողների, ներդրողների եւ ոլորտի առաջատարների՝ 40 կլոր սեղան քննարկումների շրջանակում, իսկ Ֆինտեխ ֆեստիվալին մասնակցել է 134 երկրից եւ տարածաշրջանից 65,000 ներկայացուցիչ։ Ֆորումի ընթացքում քննարկվել են ֆինանսական ենթակառուցվածքների ապագայի եւ զրոյական արտանետումների համաշխարհային նպատակներին հասնելու ուղիները։
Դիտում՝ 3665
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW