ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «Ագրոինտեքս» ընկերությանը 25 տարով վարձակալության տալ Արմավիրի մարզի Մերձավան համայնքում գտնվող 8 հա գյուղնշանակության պետական հողամասը՝ ինտենսիվ այգիների տնկարան հիմնելու նպատակով:Ընկերությունն իր ներկայացրած ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է մոտ 176,5 մլն դրամի ներդրում իրականացնել, որից շորջ 122 մլն դրամը՝ մինչեւ 2018-ի ապրիլի 30-ը, իսկ 54,6 մլն դրամը՝ մինչեւ 2020-ի ապրիլի 30-ը:Ծրագրի համաձայն՝ տնկարանը կգործի արդեն 2 տարուց: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի խոսքով՝ տնկարանի հիմնումը թույլ կտա բարձրացնել ինտենսիվ այգիների արդյունավետությունը՝ նվազեցնելով Հայաստանում տնկիների գինը: 16.06.2017 | 10:21 Հայաստանում նախատեսվում է հիմնել տնկարանային տնտեսություն Իգնատի Առաքելյանը նշել է, որ եթե ներքին արտադրանքը չբավարարի, ապա չի բացառվում նաեւ տնկիների ներմուծումը: «Թե մասնավորը որքան արագ կմտնի, դա էլ է մեզնից կախված: Հստակ ձեւակերպել ենք նաեւ ներմուծումը սեփական արտադրությամբ փոխարինելու խնդիրը: Այդ հարցով զբաղվող մեր գործընկերները պետք է գնահատականներ տան, ներկայացնեն տնկարանների աշխարհագրությունը եւ նախապայմանները»,- նշել է վարչապետը:Նախարարությունը քննարկում է եւս մեկ տնկարան հիմնելու ծրագիր, որն առաջիկայում կներկայացվի կառավարությանը: Tweet Դիտում՝ 4152